17:30 - ՊԵԿ-ը հայտնաբերել է դրոշմավորման ենթակա, ապօրինի եղանակով ձեռքբերված չդրոշմավորված դեղեր         17:10 - Գյադեք այս կողմ անցեք, գյադեք այն կողմ անցեք. ով է թույլ տվել գիշերը ժամը 3-ին մարդկանց բնակարաններից տանեն բաժին      16:35 - Տեսանյութ.Նոր կադրեր՝ Իջևանում ցուցարարների և ոստիկանության միջև    

04 օգոս 2016 09:50

Ինչպե՞ս է ոստիկանությունը բյուջեից փող քերում. «ՀԺ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Ոստիկանությունը հուլիսի 12-15-ը Երևան-Մոսկվա-Երևան չվերթի էկոնոմ դասի 4 ավիատոմս է ձեռք բերել 1 մլն 299 հազար դրամ արժողությամբ։ Ու թեև տոմսերի ընդհանուր արժեքը նշված է, նշված չէ, սակայն, թե ինչ արժի յուրաքանչյուր տոմսը։ Հետաքրքիր է նաև, որ ոստիկանությունն այդ գնումը բաժանել է երկու մասի՝ 3 տոմս առանձին, մեկը առանձին։ Իսկ ընդհանուր գումարից կարելի է եզրակացնել, որ յուրաքանչյուր տոմսը ձեռք է բերվել 324 հազար դրամով։ Թեև չի բացառվում, որ երեքը էժան գնով է ձեռք բերվել, իսկ այն առանձին մեկը ավելի թանկ, ինչպես  սովորաբար լինում է պետական գումարներով ավիատոմսեր ձեռք բերելու դեպքում։
Ամեն դեպքում, Երևան-Մոսկվա-Երևան  չվերթի էկոնոմ դասի մեկ տոմսի համար 324 հազար դրամը չափազանց թանկ է: Մենք փորձեցինք հասկանալ, թե ինչ կարժենա այդ տոմսը, եթե այն ձեռք բերենք վաղը օգոստոսի 5-8-ի համար։ Պարզվեց արժեքը 240-300 դոլարի կամ 115-145 հազար դրամի սահմաններում է, այսինքն կրկնակի-եռակի էժան: Այս դեպքում կարծիք կա, որ գերատեսչություններն ավիատոմսեր վաճառող գործակալությունների հետ համաձայնեցրած պետբյուջեից գումարներ են քերում»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։ 

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր