19:29 - Գյուղապետ Զարզանդ Գրիգորյանը ահաբեկում և սպառնում է իր հրաժարականը պահանջողներին. Ինչո՞ւ է լռում իշխանությունը. Տեսանյութ         18:15 - Ձնահոսքի մեջ ընկածներին դուրս են բերել. Ֆրանսիայի քաղաքացի լեռնագնացը ՊՆ ուղղաթիռում մահացել է      17:48 - Ինչ արագությամբ կընթանան քաղաքական շարժերը` կախված կլինի, թե ինչ արագությամբ կհաջողի կամ կձախողի կառավարությունը    

02 փետ 2019 12:40

Մակաբույծ որդը դարձել է ինֆեկցիայի զարգացման պատճառ.ոտքերը 50 կգ են կշռում.լուսանկարներ

Մակաբույծ որդը դարձել է  ինֆեկցիայի զարգացման պատճառ.ոտքերը 50 կգ են կշռում.լուսանկարներ38-ամյա Շահիդ Հուսեյնը մակաբույծ որդի պատճառով տառապում է փղագարությամբ, տղամարդու ոտքերը ուռչել են եւ 50 կգ են կշռում:
The Daily Mail-ը հայտնում է, որ մակաբույծ որդը 5 տարի առաջ դարձել է տղամարդու օրգանիզմում ինֆեկցիայի զարգացման պատճառը: Այսօր նրա ոտքերի քաշը հասնում է 110 ֆունտի, իսկ շրջագիծը՝ 88,9 սմ-ի, ինչի պատճառով նա փաստացի գամված է անկողնուն:
Անցած տարիների ընթացքում Շահիդի խնայողություններից ոչինչ չի մնացել, այդ թվում՝ փողից, որը նա ավտոտնակում աշխատելով՝ կուտակել էր իր դուստրերի հարսանիքի համար: Հիմա նա չի կարողանում իր ընտանիքին պահել եւ ազգականներից է ֆինանսապես կախված:

Տղամարդը խոստովանում է, որ սկզբնական շրջանում դեռեւս կարողանում էր ինչ-որ կերպ տեղաշարժվել, սակայն վերջին շրջանում դա գրեթե անհնար է: Շահիդը մի քանի բժիշկների է այցելել, սակայն նրանք միայն ձեռքերն են տարածել. նրանց խոսքով՝ բուժելու համար նրա վիճակը չափից ավելի ծանր է:
Նրա ընտանիքը հույս ունի դրսից աջակցություն ստանալ, որ տղամարդը կարողանա Իսլամաբադում բուժզննում անցնել: «Մենք հույս ունենք, որ մարդիկ կարձագանքեն եւ նրան կօգնեն»,- նշում են Շահիդի մերձավորները:
Մակաբույծ որդը դարձել է  ինֆեկցիայի զարգացման պատճառ.ոտքերը 50 կգ են կշռում.լուսանկարներ
Մակաբույծ որդը դարձել է  ինֆեկցիայի զարգացման պատճառ.ոտքերը 50 կգ են կշռում.լուսանկարներ
Մակաբույծ որդը դարձել է  ինֆեկցիայի զարգացման պատճառ.ոտքերը 50 կգ են կշռում.լուսանկարներ

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր