12:15 - Ասֆալտին փռելու գործընթացը շարունակվում է. Վալերիյ Օսիպյան         11:42 - Կադիրովը իր կեցավայրում ենթադրյալ գրոհայինի հարցաքննության ժամանակ կրակել է նրա ոտքին      11:20 - Ժողովրդավարական արժեքներից հայերին չեն կարող հետ պահել նույնիսկ Հայաստանի տարածքում տեղակայված Ռուսաստանի զորքերը    

02 փետ 2019 14:10

Ինձ զայրացնում է կեղծ խաղաղասերների բթամտությունը.չկա նման բան.հանգի՛ստ նստեք տեղներդ

Ինձ զայրացնում է կեղծ խաղաղասերների բթամտությունը.չկա նման բան.հանգի՛ստ նստեք տեղներդԱԺ ԲՀ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Որոշել էի չանդրադառնալ վերջին շրջանում Էբոլա վիրուսի նման ակտիվացած լեզեհայրենասերներին և տարատեսակ քաղաքական-վերլուծական կլուբների ակտիվիստներին, ովքեր համառորեն շրջանառության մեջ են դնում ՝ «խաղաղություն ՝ տարածքների դիմաց» շատ վտանգավոր թեզը, և ՝ «եկեք ժողովրդին նախապատրաստենք խաղաղության» քնարերգությունը:

Չկա՛ և չի՛ կարող լինել «խաղաղություն տարածքների դիմաց» ու վերջ:
Իսկ «նորակոչիկ» խաղաղասերներին, ովքեր պատահաբար ընկել են խորհրդարան և որոշել են, որ քաղաքական գործիչներ են, ընդամենը մեկ բան կասեմ ՝ հանգի՛ստ նստեք տեղներդ: Առայժմ այսքանը: Մնացածը ՝ Արցախից կվերադառնամ ՝ կասեմ»:

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր