19:29 - Գյուղապետ Զարզանդ Գրիգորյանը ահաբեկում և սպառնում է իր հրաժարականը պահանջողներին. Ինչո՞ւ է լռում իշխանությունը. Տեսանյութ         18:15 - Ձնահոսքի մեջ ընկածներին դուրս են բերել. Ֆրանսիայի քաղաքացի լեռնագնացը ՊՆ ուղղաթիռում մահացել է      17:48 - Ինչ արագությամբ կընթանան քաղաքական շարժերը` կախված կլինի, թե ինչ արագությամբ կհաջողի կամ կձախողի կառավարությունը    

08 փետ 2019 15:28

Վրաստանի մի խումբ ադրբեջանցիներ պահանջում են ապամոնտաժել Միքայել Ավագյանի արձանը /ուղիղ միացում/

 Վրաստանի մի խումբ ադրբեջանցիներ պահանջում են ապամոնտաժել Միքայել Ավագյանի արձանը /ուղիղ միացում/Այս պահին Վրաստանի խորհրդարանի շենքի դիմաց ազգությամբ ադրբեջանցի մի խումբ քաղաքացիներ բողոքի ցույց են անցկացնում՝ պահանջելով ապամոնտաժել հունիսի 20-ին Ախալքալաքի Բուղաշեն գյուղում վերաբացված արցախյան ազատամարտիկ Միքայել Ավագյանի կիսանդրին: Ակցիային ներկա են նաև մի քանի վրացի քաղաքացիական ակտիվիստներ, հաղորդում է «Ալիք մեդիա»-ն:
Ակցիայի մասնակիցները Ավագյանին անջատողական են անվանում՝ հայտարարելով իբրև վերջինը մասնակցել է ոչ միայն Ղարաբաղի, այլև Աբխազիայի պատերազմին: Նրանց խոսքով, կիսանդրու գոյությունը բացասաբար է ազդում վրաց-ադրբեջանական բարեկամության վրա:


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր