19:29 - Գյուղապետ Զարզանդ Գրիգորյանը ահաբեկում և սպառնում է իր հրաժարականը պահանջողներին. Ինչո՞ւ է լռում իշխանությունը. Տեսանյութ         18:15 - Ձնահոսքի մեջ ընկածներին դուրս են բերել. Ֆրանսիայի քաղաքացի լեռնագնացը ՊՆ ուղղաթիռում մահացել է      17:48 - Ինչ արագությամբ կընթանան քաղաքական շարժերը` կախված կլինի, թե ինչ արագությամբ կհաջողի կամ կձախողի կառավարությունը    

09 փետ 2019 11:42

Տեսանյութ.Հաղորդագրություն հանցագործության մասին. ի՞նչ կասկածելի ջրեր են Թեղուտի հանքի տարածքից թափվում Մանստևի գետը

Տեսանյութ.Հաղորդագրություն հանցագործության մասին. ի՞նչ կասկածելի ջրեր են Թեղուտի հանքի տարածքից թափվում Մանստևի գետը«Սա նկարել են փետրվարի 7-ին Թեղուտի հանքի մոտ։ Անհայտ բաղադրությամբ հեղուկ է հոսում և լցվում Շնող գետի Մանստև վտակի մեջ։ Պետական լիազոր մարմիններին խնդրում ենք պարզել, թե սա ինչ է։ Կորդինատները՝ 41°06'03"N 44°51'37"E»,- ահազանգում է «Հայկական բնապահպանական ճակատ» քաղաքացիական նախաձեռնությունը՝ շարունակելով,- «Տեսանյութը՝ Թեղուտի հանքի տարածքից, որտեղ ավելի պարզ է երևում, թե ինչպես են անհասկանալի որակի ջրերը առվակով հոսում և լցվում Շնող գետի վտակ Մանստև գետակի մեջ»: Սույն հրապարակումը հանդիսանում է հաղորդագրություն հանցագործության մասին, ուստի EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքը հրավիրում է ՀՀ ոստիկանության, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ուշադրությունը: 
   

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր