18:00 - Իրավիճակը սահմանագոտում         17:18 - Նոր Նորքում թալանված վճարային տերմինալը հայտնաբերվել է Թոխմախի «Աղի Լճեր»-ում      17:16 - Ավելի լավ է ասել, որ լեզվի սայթաքում է եղել. Հայկ Ալումյանը՝ Նիկոլ Փաշինյանի հայտարարության մասին    

09 փետ 2019 14:20

Երբ մարդիկ սևեռուն նայում են ինձ, ես հստակ գիտեմ, թե ինչին են նայում, և դա ինձ դուր է գալիս.750 ժամ և 65 հազար դոլար է ծախսել (լուսանկարներ)

Երբ մարդիկ սևեռուն նայում են ինձ, ես հստակ գիտեմ, թե ինչին են նայում, և դա ինձ դուր է գալիս.750 ժամ և  65 հազար դոլար է ծախսել (լուսանկարներ)Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի բնակիչ Բրեթ Քրոսը վերջին 17 տարիների ընթացքում ընդհանուր առմամբ 750 ժամ և շուրջ 65 հազար դոլար է ծախսել մարմինն ամբողջությամբ դաջվածքներով պատելու համար, գրում է Daily Mail-ը:
Քառասուներկուամյա Բրեթը խոստովանել է, որ առաջին դաջվածքն արել է պարզապես հաճույքի համար, սակայն այլևս չի կարողացել կանգ առնել:
«Երբ մոտ 25 տարեկան էի, ուզում էի կնոջս անունը դաջել մեջքիս վրա, բայց երբ դա արեցի, սկսեցի մեկ ուրիշ դաջվածք ցանկանալ և այդպես շարունակ»,- ասել է տղամարդը:
Հարցին, թե արդյոք զղջում է դաջվածքներից որևէ մեկի համար, տղամարդը բացասական պատասխան է տվել՝ ասելով, որ դրանք բոլորն էլ սիրում է: Նրա խոսքով՝ երբեմն, երբ մարդիկ տեսնում են իրեն, սկզբում վատ կարծիք են կազմում, սակայն շփվելուց հետո ամեն ինչ փոխվում է:
«Երբ մարդիկ սևեռուն նայում են ինձ, ես հստակ գիտեմ, թե ինչին են նայում, և դա ինձ դուր է գալիս: Եթե դաջվածքներս չլինեին, նրանք ինձ սովորական մարդու տեղ կդնեին»,- ասել է նա:
Երկու երեխաների հայրը հավելել է, որ դեմ չէր լինի, եթե իր երեխաները նույնպես ցանկանային միանալ դաջվածքների սիրահարների բանակին, միայն թե վատ, վիրավորական բովանդակությամբ դաջվածքներ չանեն:
Երբ մարդիկ սևեռուն նայում են ինձ, ես հստակ գիտեմ, թե ինչին են նայում, և դա ինձ դուր է գալիս.750 ժամ և  65 հազար դոլար է ծախսել (լուսանկարներ)
Երբ մարդիկ սևեռուն նայում են ինձ, ես հստակ գիտեմ, թե ինչին են նայում, և դա ինձ դուր է գալիս.750 ժամ և  65 հազար դոլար է ծախսել (լուսանկարներ)
Երբ մարդիկ սևեռուն նայում են ինձ, ես հստակ գիտեմ, թե ինչին են նայում, և դա ինձ դուր է գալիս.750 ժամ և  65 հազար դոլար է ծախսել (լուսանկարներ)


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր