21:22 - Կարևոր նախադրյալ է քաղաքացու իրավագիտակցության և պատասխանատվության զգացումի բարձրացումը         17:40 - Նիկոլ Փաշինյանի վարկանիշը ՝ ըստ «Գելափի»      17:29 - Կաբաևան երկվորյակ է ունեցել. բժշկական հաստատության ամբողջ 4-րդ հարկը «տարհանվել է»    

09 փետ 2019 16:56

Երբ գնում էինք Արցախյան պատերազմին, արդեն ստորագրված էին փաստաթղթերը, որով Տեր-Պետրոսյանը համաձայն էր, որ Արցախը մնա Ադրբեջանի կազմում

Երբ գնում էինք Արցախյան պատերազմին, արդեն ստորագրված էին  փաստաթղթերը, որով  Տեր-Պետրոսյանը համաձայն էր, որ Արցախը մնա Ադրբեջանի կազմում1996 թվականին Լևոն Տեր-Պետրոսյանը զավթել է իշխանությունը: Նա չէր հաղթել, առնվազն պետք է լիներ երկրորդ փուլ: Այսօր՝ փետրվարի 9-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ նախկին ՄԻՊ Լարիսա Ալավերդյանը, ում կարծիքով, եթե այսօր խոսվում է Քոչարյանի կողմից սահմանադրական կարգը տապալելու մասին, պետք չէ մոռանալ նաև Լևոն Տեր-Պետրոսյանի մասին:
Ասուլիսի բանախոսներից Ազատ Արշակյանի խոսքերով էլ, պետք չէ մոռանալ, որ ՀՀ անկախությունը հռչակվել է Լևոն Տեր-Պետրոսյանի օրոք. «Հայաստանը ժողովրդավարական երկիր է հռչակվել Տեր-Պետրոսյանի օրոք, Արցախը նրա օրոք է ազատագրվել»:

Ալավերդյանի կարծիքով, Արցախն ազատագրվել է ի հեճուկս Լևոն Տեր-Պետրոսյանի: Սակայն Արշակյանն այդ մտքի հետ համաձայն չէ. «Թաշկինակից սկսած մինչև հացը Լևոն Տեր-Պետրոսյանի հրամանով էր հասնում ռազմաճակատ»:
«Քաղաքական, փաստաթղթային առումով, երբ գնում էինք Արցախյան պատերազմին, արդեն ստորագրված էին այն փաստաթղթերը, որով Լևոն Տեր-Պետրոսյանը համաձայն էր, որ Արցախը մնա Ադրբեջանի կազմում՝ միայն բարձր կարգավիճակով՝ ինքնավար հանրապետության տեսքով»,-ասաց Ալավերդյանը:
Ազատ Արշակյանը դեմ է, որ Սահմանադրական կարգը տապալելու համար հետաքրքրվեն նաև Լևոն Տեր-Պետրոսյանով, իսկ հիմնավորումն այն է, որ վերջինիս օրոք Արցախն է ազատագրվել, Հայաստանն էլ անկախ է հռչակվել, դրա համար նա իմունիտետ ունի. «Ես խտրականության կողմնակից եմ, Տեր-Պետրոսյանին հանգիստ թողեք: Այո, ես քաղաքականացնում եմ իրավունքը: Այո, մեկին կարելի է, մյուսին չի կարելի»:
Ալավերդյանն էլ իր հերթին հիշեցրեց, որ Քոչարյանն էլ Արցախի առաջին նախագահն է և մեծ թվով հաղթանակներ ու նվաճումներ են եղել նրա օրոք:
Ազատ Արշակյանը համաձայն է, որ Ռոբերտ Քոչարյանը հիմա կալանքի տակ չպետք է լինի:

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր