20:38 - Մեզ հաշտվելու համար Եհովայի վկաներ պետք չեն         17:09 - Հայերը գնացել են սադրանքի,դրա համար Վրաստան-Ադրբեջան սահմանազատման գործում ունեն տարաձայնություններ      16:36 - Փաշինյանը պետք է պատասխանի հարցերին,թե որտեղից այն տեղեկությունը, որ Ապրիլյան պատերազմը տեղի է ունեցել Ռուսաստանի լուռ համաձայնությամբ    

13 փետ 2019 12:58

Սիրիայում Հայաստանի ներգրավվածությանը Վաշինգտոնը կոշտ պատասխան է տվել.ԱՄՆ-ը հասկացրել է, որ կարմիր գծին մոտ ենք

Սիրիայում Հայաստանի ներգրավվածությանը Վաշինգտոնը կոշտ պատասխան է տվել.ԱՄՆ-ը հասկացրել է, որ կարմիր գծին մոտ ենք
 
 ԱՄՆ Պետքարտուղարության դիրքորոշումը Սիրիա հայ մասնագետների խումբ ուղարկելու վերաբերյալ,«Մեզ հասկանալի է Սիրիայի մարդասիրական իրավիճակին արձագանքելու այլ պետությունների ցանկությունը, և մենք կիսում ենք Մերձավոր Արևելքում կրոնական փոքրամասնությունների պաշտպանության շուրջ մտահոգությունները»:
«Այնուհանդերձ, մենք չենք պաշտպանում Սիրիայի զինված ուժերի հետ ներգրավվածությունը՝ լինի քաղաքացիական անձանց օգնություն ցուցաբերելու նպատակով, թե ռազմական ուղղվածության:

Մենք նաև չենք պաշտպանում Հայաստանի և Ռուսաստանի միջև համագործակցությունն այս առաքելության նպատակով: Ռուսաստանը գործակցել է Ասադի ռեժիմի հետ՝ կոտորածի ենթարկելով քաղաքացիական անձանց և պատճառ դառնալով մարդասիրական աղետի: Ռուսաստանը շարունակում է գլոբալ հարթակում հանդես գալ Ասադի ռեժիմի և վերջինիս վայրագությունների պաշտպանության դիրքերից», - ասված է ԱՄՆ Պետքարտուղարության պատասխանում:
***
Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Սիրիա առաքելություն ուղարկելը համարելով Հայաստանի իրավունքը, ԱՄՆ-ը, այդուհանդերձ, հասկացրել է, որ կարմիր գծի մոտ ենք... «Մեզ հասկանալի է Սիրիայի մարդասիրական իրավիճակին արձագանքելու այլ պետությունների ցանկությունը, և մենք կիսում ենք Մերձավոր Արևելքում կրոնական փոքրամասնությունների պաշտպանության շուրջ մտահոգությունները: Այնուհանդերձ, մենք չենք պաշտպանում Սիրիայի զինված ուժերի հետ ներգրավվածությունը՝ լինի քաղաքացիական անձանց օգնություն ցուցաբերելու նպատակով, թե ռազմական ուղղվածության»»:
***
Քաղաքագետ Սուրեն Սարգսյանն էլ ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Ինչպես և կանխատեսում էի, Վաշինգտոնը պաշտոնապես պատասխանել է Սիրիայում մեր ներգրավվածությանը: Բավականին կոշտ է պատասխանել»:


 


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր