17:20 - Ադրբեջանը մարտական կրակ է իրականացրել զենիթահրթիռային համակարգերից (լուսանկարներ)         17:05 - Արտակարգ պատահար Կոտայքի մարզում. բնակիչն առավոտյան ոչխարներին հոշոտված է գտել      16:48 - Մոսկվան Երևանի հետ խմելիք «կենացները թանկացրեց» և Պողոսյանի քրեական գործը քաղաքականացրեց    

04 օգոս 2016 14:55

Համացանցում ՀՀ Ոստիկանության անունից վիրուս է տարածվում

Ցանցում հայտնվել է ու շատ արագ տարածվում է վիրուս, որը հայերեն է ու ներկայանում է ՀՀ Ոստիկանության անունից: Այս մասին Facebook-ի իր էջում զգուշացնում է տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանը:

«Այսպիսի բան որ տեսնեք, հանկարծ չվազեք վճարելու: Վիրուսը նստում է Chrome-ի մեջ։ Եթե չգիտեք էքսթենշնները (extension) մաքրելու ձևը, պարզապես ջնջեք Chrome-ը ու նորից տեղադրեք: Նույնը կարող է գալ էլեկտրոնային նամակի ձևով: Այս դեպքում պարզապես նամակը նշեք որպես սփամ: Նաև բջջային կա՝ սրա պոչը դեռ չի բռնվել»,-գրել է նա։

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր