16:14 - Սահմանադրական դատարանը հայտարարություն է տարածել         16:03 - Մենք չենք դանդաղում, զգույշ ենք. գալու է այդ օրը, միանգամից մաքրել հնարավոր չէ      15:45 - Հայր և դուստր Հովսեփն ու Անուշը Սիրիայում կռվում են թուրքերի դեմ    

15 փետ 2019 18:02

Տեսանյութ. Սիլվա Հակոբյանը ոգեշնչվել է Նիկոլ Փաշինյանից. Տեսանյութ

Տեսանյութ. Սիլվա Հակոբյանը ոգեշնչվել է Նիկոլ Փաշինյանից. Տեսանյութ
Սիրահարների տոնի կապակցությամբ երգչուհի Սիլվա Հակոբյանը նոր երգ ու տեսահոլովակ է պատրաստել, որն արդեն համացանցում է: «Գտել եմ»-ը երգչուհին նվիրել է բոլոր սիրահարներին՝ շնորհավորելով նրանց տոնը:
Երգի հեղինակն է Մանե Հակոբյանը, գործիքավորել է Գուրոն: Տեսահոլովակի ռեժիսորն է Անդրան Մանթաշյանը: 
«Գտել եմ ես իմ փայլը, արել եմ ես իմ քայլը, Ընտրել եմ քեզ ու չեմ մերժել սերը քո» սրանք Սիլվա Հակոբյանի նոր՝ «Գտել եմ քեզ» երգի բառերն են։ Կրկներգի տողերը հնարավոր չէ չքաղաքականացնել, կամ գոնե չնմանեցնել երկրում ամիսներ առաջ տեղի ունեցած թավշյա հեղափոխության մոտիվներին։ Սիլվա Հակոբյանն ինչպես և Նիկոլ Փաշինայնն արել են իրենց քայլը, սակայն մերժելու հարցում Սիլվա Հակոբյանը չի հետևում Նիկոլ Փաշինյանի օրինակին և ինչպես Փաշինյանը մերժեց Սերժին, երգչուհին չի մերժում իր սիրելիին: Չենք կարող չնկատել,որ երգի տողերում առկա է «Եվ ուրեմն» արտահայտությունը, որը Փաշինյանի ելույթների անբաժան մասնիկն է:


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր