18:00 - Իրավիճակը սահմանագոտում         17:18 - Նոր Նորքում թալանված վճարային տերմինալը հայտնաբերվել է Թոխմախի «Աղի Լճեր»-ում      17:16 - Ավելի լավ է ասել, որ լեզվի սայթաքում է եղել. Հայկ Ալումյանը՝ Նիկոլ Փաշինյանի հայտարարության մասին    

16 փետ 2019 14:53

Էս խեր ըլնի՝ էլ Ժիրինովսկին, էլ Կալաշնիկովը, հակահայ քարոզչության մունետիկները փոխվել են ու մատ են թափ տալիս Ադրբեջանի վրա՞

 Էս խեր ըլնի՝ էլ Ժիրինովսկին, էլ Կալաշնիկովը, հակահայ քարոզչության մունետիկները փոխվել են ու մատ են թափ տալիս Ադրբեջանի վրա՞
Հայաստանի խիզախ քայլը կգնահատվի Ռուսաստանում: Այս մասին երեկ Երևանում կայացած ճեպազրույցի ժամանակ ասել է ՌԴ Դաշնային ժողովի Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակցական կապերի հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովը:
Նա նշել է, որ նախ` Սիրիայում մեծ հայ համայնք կա, երկրորդ` Հայաստանը չի վախեցել Արևմուտքից, չի վախեցել Արևմուտքի արձագանքից, որը մշտապես ասում է` «Ասադը ելք չէ»։
Նրա խոսքով` անհասկանալի է, թե ինչու չի կարելի համագործակցել մի կառավարության հետ, որն աշխատում է Սիրիայի քաղաքացիների հետ։
«Հայաստանի առաքելությունը կգնահատվի Ռուսաստանում։ Կտեսնեք։ Քանի որ լայն հասարակությունը դեռ չգիտի դրա մասին։ Բայց այս քայլը որոշակի կերպով կգնահատվի»,- հավելել է Կալաշնիկովը։
 ***

ԳԽ և ԱԺ նախկին պատգամավոր Երջանիկ Աբգարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Էս խեր ըլնի, էլ Ժիրինովսկին, էլ Սատանովսկին, էլ Կալաշնիկովը, էլ Պյատնիցկին և ռուսական հակահայ քարոզչության այլ մունետիկները 180 աստիճան փոխել են իրենց դիրքորոշումը և դաժանորեն մատ են թափ տալիս Ադրբեջանի, իսկ երբեմն է Թուրքիայի վրա: Մարքրիտ Սիմոնյանին ու իր ամուսին Տիգրան Քյոսյանին երևի չեն զգուշացրել այդ մասին»:

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր