18:00 - Լուկաշենկոն Ուկրաինան անվանել է «Եվրոպայի ընդհանուր դժբախտությունը»         17:21 - «Փորձել են վնասել երեխաների՞ն».ով է Էջմիածնում թափառող շների սպանդ իրականացրել      16:57 - Ոստիկանությունը՝ Իջևանի դեպքերի մասին. Գիշերային ժամերին ձերբակալում    

16 փետ 2019 15:15

Ռաֆիկ Մաշադյանը խորթ մորաքրոջս թոռն է, ում վերջին անգամ տեսել եմ 2010 թվականին. Աննա Հակոբյանի պարզաբանումը

Ռաֆիկ Մաշադյանը խորթ մորաքրոջս թոռն է, ում վերջին անգամ տեսել եմ 2010 թվականին. Աննա Հակոբյանի պարզաբանումըԱննա Հակոբյանի մամուլի խոսնակ Հասմիկ Հարությունյանը անդրադարձել է ՊԵԿ նախագահի տեղակալ Ռաֆիկ Մաշադյանի և Աննա Հակոբյանի միջև բարեկամական կապի վերաբերյալ մամուլում եղած հրապարակմանը:
Նա ֆեյսբուքյան իր էջում  ներկայացրել է Աննա Հակոբյանի պատասխանը, որտեղ ասված է.«Ռաֆիկ Մաշադյանը խորթ մորաքրոջս թոռն է: Նրան վերջին անգամ տեսել եմ 2010 թվականին հարազատի հուղարկավորության ժամանակ: Ամուսինս՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, մինչեւ վարչապետ դառնալը, երբեւէ Ռաֆիկ Մաշադյանին հանդիպելու առիթ չի ունեցել, Մաշադյանին ՊԵԿ նախագահի տեղակալի պաշտոնում նշանակելու պահին գաղափար անգամ չի ունեցել նման կապի գոյության մասին»:

Հիշեցնենք, որ նախօրեին «Իրավունք» թերթը գրել էր, որ շրջանառվող լուրերի համաձայն՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանը եւ Ռաֆիկ Մաշադյանը բարեկամներ են, ավելի կոնկրետ՝ նրանց մայրերը մորաքրոջ աղջիկներ են: Ըստ թերթի՝ դրանով է պայմանավորված հանգամանքը, որ Մաշադյանը սրընթաց պաշտոնների հասնում։

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր