ԱԱԾ տնօրենի առաջին տեղակալը ազատվել է պաշտոնից

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Հրանտ Եպիսկոպոսյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենի առաջին տեղակալի պաշտոնից:
Այս մասին հայտնում են ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։