16:33 - Սա Հրայր Թովմասյանի գրիչն է, երկար ժամանակ մտածում էի՝ այն աղբանոցը նետե՞մ, թե ոչ         17:02 - Եթե պարոն Մարուքյանը շարունակի տեղը չբերել, հայտնվելու է Արմեն Աշոտյանի դերում. Նիկոլ Փաշինյան      16:29 - Տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ 700 կրակոց    

23 փետ 2019 12:25

«Հերիք է, ինչքան նստեցինք տեղներս,դուխով դեպի առաջ. արդյոք Հայաստանում կարո՞ղ է տեղի ունենալ տնտեսական հրաշք

«Հերիք է, ինչքան նստեցինք տեղներս,դուխով դեպի առաջ. արդյոք Հայաստանում կարո՞ղ է տեղի ունենալ տնտեսական հրաշքՀիմնական հարցը, որ այսօր օդում կախված է, հետեւյալն է՝ արդյոք Հայաստանում կարող է տեղի ունենալ տնտեսական հեղափոխություն եւ արդյոք ՀՀ կառավարությունն ու ժողովուրդը կարող են հասնել մի էֆեկտի, որը միջազգայնորեն ընդունված է համարել տնտեսական հրաշք: Այս մասին, այսօր՝ փետրվարի 23-ին, Վանաձորում «Իմ քայլը հանուն Լոռու մարզի» ներդրումային բիզնես ծրագրերի ֆորումում իր ելույթում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Այս հարցի պատասխանն ակնհայտ է. այն ժողովուրդը, որն ի վիճակի է եղել իրականացնել եւ հասնել մի էֆեկտի, որին ընդունված է անվանել տնտեսական հրաշք, ուրեմն այդ տնտեսական հրաշքը մեր հասանելիության տիրույթում է:

Տնտեսական հեղափոխությունը մեր կարեւորագույն առաջնահերթությունն է, բայց մենք պետք է հասկանանք, թե որոնք են տնտեսական հեղափոխության պարամետրերը:
Դրանք նոր աշխատատեղերն են, եկամուտների նոր մակարդակը, բարեկեցության նոր մակարդակը: Այսինքն տնտեսական հեղափոխության արգասիքը բարեկեցության նոր մակարդակն է: Իսկ ովքեր են ստեղծում այդ ամենը. Ընդհանրապես, ով է տնտեսության մեջ ստեղծվող որեւէ արդյունքի հեղինակը: Դա բացառապես մարդն է եւ մենք ուզում ենք խրախուսել, որ մարդը ստեղծի այն, ինչն իր հնարավորությունների տիրույթում է»,-հայտարարեց վարչապետը:
Փաշինյանը նշեց, որ մարդուն քաջալերելու են նաեւ խոսքով. «Ցավոք, մեր իրականության մեջ ընդունված է թերագնահատել խոսքը եւ խոսքի արժեքը: Բայց արդյոք միայն խոսքով, իհարկե ոչ: Հաջորդ կարեւոր ուղղությունը իրական տնտեսական գործունեության հնարավորությունների ստեղծումն է՝ կարգավորումների ճանապարհով, տնտեսության մեջ մենաշնորհները, կոռուպցիան բացառելու ճանապարհով եւ օրենսդրության բարեփոխումների ճանապարհով»,-ասաց Փաշինյանը:
Վարչապետը խոստովանեց, որ այս ամենին հասնելը հեշտ չէ. «Ի վերջո, տնտեսության կոռուպցիոն համակարգը երբեմն շատ ավելի մեծ սպասումներ ունի, քան ազատ մրցակցային համակարգը: Օրինակ, եթե որեւէ բիզնես փայ է որեւէ բարձրաստիճան պաշտոնյայի հետ, կամ որեւէ բարձրաստիճան պաշտոնյա տանիք է կանգնում այդ բիզնեսին, այստեղ պատասխանատվությունը կիսվում է: Եվ եթե ահազանգ լինի, որ մեր ընդհանուր բիզնեսին ինչ-որ բան է սպառնում, կարելի է հարկային հրահանգել, որ իր հետ գործ չունեք, թող հարկ չվճարի: Կամ եթե անհարմար մրցակից է հայտնվել, կարելի է նրան շարքից հանել եւ ըստ էության շատ երաշխիքներ տալ: Նոր իրավիճակը տարբերվում է նրանով, որ նման ապօրինի երաշխիքներ  չկան, բոլորի համար երաշխիքները հավասար են եւ որեւէ մեկը չի կարող իր բիզնեսի պատասխանատվությունը կիսել իշխանության մեջ ունեցած հովանավորության հետ: մարդը պետք է իմանա, որ պատասխանատվությունն իրենն եւ նաեւ պետք է իմանա, որ որեւէ պետական օղակ իր բիզնեսի համար արհեստական խոչընդոտ չի կարող ստեղծել:
Այսինքն տնտեսական հեղափոխության պատասխանատվությունը կարող են կրել իսկապես դուխով գործարարները, որոնք վստահ են իրենց ստեղծարար տաղանդի, իրենց աշխատասիրության, իրենց ազնվության եւ սկզբունքայնության վրա եւ գիտեն, որ իերնք տեսակով հաղթող են»,-ընդգծեց Նիկոլ Փաշինյանը:
Նա հռչակեց տնտեսական հեղափոխության կարգախոսը. «հերիք է, ինչքան նստեցինք տեղներս, հիմա վեր կենանք ու քայլենք»:


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր