18:03 - Եթե հավը ձու չի ածում, աքլորն էլ է մեղավոր         17:19 - Վանեցյանը դրսեւորեց մի որակ, որը խորթ էր Նիկոլ Փաշինյանին, նա ասաց շատ կարեւոր բան      16:47 - «Արցախը հայերինն է». ANCA-ն հրապարակել է ԿՀՎ գաղտնազերծված փաստաթղթերը Լեռնային Ղարաբաղի մասին    

04 օգոս 2016 18:49

Միշտ վախեցել եմ անիմաստ և էժան մեռել լինելուց. Պավել Մանուկյանի պատասխանը` Ժիրայր Սեֆիլյանին

Պավել և Արամ Մանուկյանների պաշտպան Ինեսսա Պետրոսյանը իր էջում հրապարակել է իր պաշտպանյալի պատասխանը Ժիրայր Սեֆիլյանին, ում նա եղբայրաբար հորդորել էր դադարեցնել հացադուլը:
 
«Այսօր իմ զորահրամանատարի՝ Ժիրայր Սեֆիլյանի կողմից արդեն ստացել եմ հացադուլը դադարեցնելու հորդոր և պահանջ, բայց այդ որոշումը կարող ես չեղարկել միայ դու: Այլևս այդ սուրը պատյան չտանելով»,- պատասխան կոչ է հղել Պավել Մանուկյանը: Ներկայացնում ենք Ինեսսա Պետրոսյանի ֆեյսբուքյան էջում տեղադրված Պավել Մանուկյանի կոչն ամբողջությամբ: Մեր «Սասնա ծռերի» վիրավոր մարմինները որպես կամուրջ քո ոտքերի տակ դեպի մոտալուտ հաղթանակ, միայն այդ դեպքում ես կփոխեմ որոշումս, հույսով, որ շուտով կգրկախառնվենք իրարու, ապրելով ազատության բերկրանքը, և այն սերունդներին փոխացնելու երաշխիքով: Իմ սիրելի հայ ժողովուրդ քեզ համար նահատակության բոլոր տեսակները ես ինձ համար համարում եմ պատվաբեր:
 
Միշտ վախեցել եմ անիմաստ և էժան մեռել լինելուց:  Երկուսուկես տասնամյակ շարունակ արել եմ հնարավորինս, ամեն օր խոցոտվող մարմնիդ մի փոքրիկ վահան ծառայելով, հուլիսի 16-ից, որպես քո ձեռքին կենդանի սուր: Իմ այս որոշումը՝ հացադուլը` պայքարի ձև է, թեկուզ նահատակութան գնալը քո ձեռքերում սուրն աներեր պահելն է: Այսօր իմ զորահրամանատարի՝ Ժիրայր Սեֆիլյանի կողմից արդեն ստացել եմ հացադուլը դադարեցնելու հորդոր և պահանջ, բայց այդ որոշումը կարող ես չեղարկել միայ դու: Այլևս այդ սուրը պատյան չտանելով»: 

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր