18:01 - Կհասցնի՞ Նիկոլ Փաշինյանը, մինչև անդառնալիության կետը բեկումնային և արդյունավետ դարձնել իր կառավարումը         17:17 - Դատարանը հրապարակում է Քոչարյանի նկատմամբ գրավ կիրառելու հարցով որոշումը (ուղիղ)      16:56 - Ադրբեջաներենը՝ Վրաստանի հայալեզու դասագրքերում. «Ալիք Մեդիա»    

25 փետ 2019 10:57

Սպասվում է քամու ուժգնացում,օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով

Սպասվում է քամու ուժգնացում,օդի ջերմաստիճանը  կնվազի 4-5 աստիճանովՀանրապետության տարածքում փետրվարի 25-ին, 26-ի գիշերը և մարտի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 26-ի երեկոյան ժամերին, 27-28-ը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ՝ լեռնային շրջաններում՝ ձյան, նախալեռնային շրջաններում՝ ձնախառն անձրևի, հովտային շրջաններում՝ անձրևի տեսքով: Քամին՝ հարավ-արևմտյան` 3-8 մ/վ, 25-26-ին առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վ։
Օդի ջերմաստիճանը 27-ի ցերեկը և 28-ին կնվազի 4-5 աստիճանով: Երևան քաղաքում փետրվարի 25-ին, 26-ի գիշերը և մարտի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 26-ի երեկոյան ժամերին և 27-28-ը սպասվում են տեղումներ:

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր