22:17 - Եղանակը Հայաստանում. Հուլիսի 22-ին         22:00 - Օրվա խորհուրդ. Հուլիսի 22      17:55 - Ընտրեք բվերից մեկին ու բացահայտեք բնավորության գաղտնիքները    

05 օգոս 2016 09:30

Ինչու է փակվել Կյուրեղյաններին օժանդակելու համար բացված հաշվեհամարը. «ՀԺ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. ««Սասնա ծոեր» խմբի անդամ Արեգ և Սերգեյ Կյուրեղյանների հայրը Արմենակ Կյուրեղյանը, երեկ մեզ հետ զրույցում պարզաբանեց մեր այն տեղեկությունը, որ իրենց օժանդակելու համար բացված հաշվեհամարը փակվել է։ Տեղեկությունը մեզ հայտնել էր «Նոր Հայաստան» շարժման առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանի կինը՝ Նանոր Սեֆիլյանը։
«Առանց մեզ տեղյակ պահելու հաշվեհամար էր բացվել, երբ որ իմացա խնդրեցի փակել։ Ես և տղաներս դեմ ենք այդ եղանակով գումար հավաքելուն։ Կարծում եմ ճիշտն այն է, որ այդ անձնական հաշիվների փոխարեն մեկ ընդհանուր ֆոնդ բացվի և հավաքված գումարով բոլոր քաղբանտարկյալներին, բոլոր տուժածներին օգնություն ցուցաբերվի՝ իրավական և մնացած այլ անհրաժեշտ մասերով։ Ես չեմ ասում, թե հիմա աջակցության կարիք կա կամ չկա, աջակցության կարիք բոլորը ունեն։ Բայց սկսենք գումար հավաքել, գովազդ անել իմ տղաները ճիշտ չեն համարում։ Նրանք իրենց կյանքն են դրել զոհաբերության սեղանին, գիտակցաբար։ Նրանք այդ քայլին գնալուց առաջ իմացել են, որ դժվարություններ են լինելու։ Նրանք հո չեն գնացել, որ հետո հաշվեհամար բացվի ու օգնության խնդրվի։ Գիտե՞ք ինչ, սակարկումների ու բամբասանքների տեղիք են տալու նման բաները»,– ընդգծեց Արմենակ Կյուրեղյանը»:
 
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր