18:13 - Իրավապահները «ենթադրյալ կասկածանքով» գործարարին իջեցրել են ավտոմեքենայից.Բաց նամակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին         17:20 - Տեսանյութ. Տուժող կողմը շատ մեղք մարդիկ են, խեղճուկրակ,ժողովրդին խաբել են, սա է պրոբլեմը. Ռոբերտ Քոչարյանի պաշտպան      16:56 - Քաղաքական ապտակը ցավոտ է լինելու, խելքի արի, սա քեզ վերջին զգուշացումն է. Իշխան Սաղաթելյանը՝ Արայիկ Հարությունյանին    

02 մար 2019 13:10

Պայքարը, փաստորեն ընդդեմ նախորդ իշխանության անհատների է.հայը իրեն թույլ չի տա տոն նշել սգո նախօրեին

Պայքարը, փաստորեն ընդդեմ նախորդ իշխանության անհատների է.հայը իրեն թույլ չի տա տոն նշել սգո նախօրեին
Բժիշկ-ուրոլոգ, «Երիտասարդ բժիշկների հայկական ասոցիացիայի» նախագահ Գևորգ Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Երբեք և որևէ կուսակցության անդամ չեմ եղել:
Երբեք որևէ քաղաքական գործչի չեմ երկրպագել:
Երբեք երկիրը ղեկավարելու կամ ոլորտը կառավարելու գործընթացը չեմ անձնավորել:

Բայց այսօր տեսնում եմ, թե ինչպես է նոր իշխանության կողմից փորձ կատարվում «տոն հռչակել» Սերժ Սարգսյանի հրաժարականի օրը: Դնելով մի կողմ, որ սա էժան պոպուլիզմի հերթական դրսևորումն է և կոչված է հերթական անգամ բնակչության ուշադրությունը շեղել մեզ բոլորիս սպառնացող հիմնական խնդիրներից, ասեմ հետևյալը...
Եթե հարցը «քաղաքացու օր» սահմանելու մեջ է, ապա կարելի է մայիսի 8-ը կամ դեկտեմբերի 9-ը սահմանել, բայց ո՛չ... ապրիլի 23-ը... մեր ազգի ամենամեծ ցավը հիշելու և հարգանքի տուրք մատուցելու նախօրեն...
Պոպուլիզմի այս տեսակի դրսևորումը ուշադրությունը շեղում է ոչ միայն ձեզ վախեցնող և անխուսափելի խնդիրներից, այլ նաև մեր ազգի համար մեծ սուգ համարվող երևույթից, ինչը մեր ազգային միաբանության և համախմբվածության համար սպառնալիք է հանդիսանում: Այս նախագծի ընդունումը և ապրիլի 23-ը տոն սահմանելը հանդիսանում է Մեծ Եղեռնի համաշխարհային ճանաչմանն ուղղված միջազգային քաղաքականության տապալման և չեզոքացման սկիզբ: Սա ուղղակի անընդունելի է:
Հայը իրեն թույլ չի տա տոն նշել սգո նախօրեին:
Սա հերթական ապացույցն է, որ պայքարը ՀԱՆՈՒՆ քաղաքացու չի, այլ պայքարը ԸՆԴԴԵՄ նախորդ իշխանության անհատների է... մի արեք այդպես, ուղղակի մի արեք...
Ամոթը լավ բան է...»:
 

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր