16:15 - Նիկոլ Փաշինյանը դադարեցրել է Դավիթ Սանասարյանի լիազորությունները         15:56 - Թե ինչպե՞ս է կալանքից ազատ արձակվել «մեծ աղմուկով ձերբակալված» ՊԵԿ պաշտոնյան . Պարզաբանում      15:36 - Տեսանյութ. Թուրքիան գնալով ավելի է ներքաշվում արցախյան հակամարտության հարցում․ Արա Պապյան    

04 մար 2019 13:05

Ներողություն եմ խնդրում Արցախի ժողովրդից. ցավալի է, երբ տեսնում ես, որ ներսից էլ են փորձում ազգդ պառակտել

Ներողություն եմ խնդրում Արցախի ժողովրդից. ցավալի է, երբ տեսնում ես, որ ներսից էլ են փորձում ազգդ պառակտելԱշխարհի և Եվրոպայի չեմպիոն ծանրորդուհի Նազիկ Ավդալյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել․ «Ես միշտ չէ, որ արտահայտում եմ իմ կարծիքը ֆեյսբուքում, բայց այս հայտարարության հանդեպ անտարբեր մնալ անհնար էր:
Շատ ցավալի է, սարսափելի, սիրտդ ճմլվում է, երբ տեսնում ես, որ ներսից էլ են փորձում ազգդ պառակտել, երբ մտածում ես, որ հայի դեմ էլ պետք է պայքարես՝ ազգդ միասնական պահելու համար: 
 
Պարոն Հախվերդյան Ձեր անձը ձեր երգերի ճիշտ հակադարձությունն է: 
Ես անընդհատ մտածում եմ` փորձում եմ հասկանալ, դուք գիտակց՞ում եք ձեր խոսքերի իմաստը։ Գիտակցո՞ւմ եք, որ նեքին թշնամանք եք քարոզում։
Չեմ զարմանա, եթե ներողություն խնդրեք և ասեք, որ ինչպես միշտ ալկոհոլի ազդեցության տակ եք եղել: 
 
Բայց առավել ևս չեմ կարող հասկանալ այն զանգվածին, որոնք նորմալ են վերաբերվում ձեր այդ հայտարարություններին, մի բան էլ պաշտպանում են:
Ես ներողություն եմ խնդրում Արցախի ժողովրդից՝ այդ անհեթեթ արտահայտությունների համար»։
Հիշեցնենք, որ օրերս Նազիկն Արցախի ծանրամարտի ասոցիացիայի հրավերով Արցախում էր։ Նա Արցախի ծանրորդների հետ անց է կացրել մարզումներ։

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր