21:09 - Իմ դեմ իրականացվողը շինծու է. Դավիթ Սանասարյան         19:29 - Դավիթ Սանասարյանին մեղադրանք է առաջադրվել. ԱԱԾ      18:32 - Երեք անչափահասներն էլ հղիացել են 16 տարին լրանալուց հետո. Նելլի Դուրյան    

05 մար 2019 12:30

Տեսանյութ. Ամեն ինչ հերթով, պետք չէ շտապել.Սասուն Միքայելյանը՝ Հոկտեմբերի 27-ի բացահայտման և հող հանձնելու մասին

Տեսանյութ. Ամեն ինչ հերթով, պետք չէ շտապել.Սասուն Միքայելյանը՝ Հոկտեմբերի 27-ի բացահայտման և հող հանձնելու մասին
 «Մենք հող հանձնող չենք, մենք հող պահող ու ազատագրող ենք։ Մարդիկ դիվիդենտներ շահելու համար հող հանձնելու գաղափար են առաջ բերել։ Նման բան չի կարող լինել։ Մենք հող տվող չենք, մենք հող պահող ու ազատագրող ենք, մենք Երկրապահ ենք»,- այսօր Եռաբլուր պանթեոնում, լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով Արցախի տարածքներ զիջելու խոսակցություններին, ասել է ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, «Սասուն» ջոկատի հրամանատար, ԵԿՄ նախագահի թեկնածու Սասուն Միքայելյանը:
Հոկտեմբերի 27-ի բացահայտման հարցի վերաբերյալ էլ նշել է, որ դա «բարդ հարց է»: «Ժամանակը ցույց կտա, դա մի քիչ բարդ հարց է, ժամանակի խնդիր է առաջ գալիս։ Կբացահայտվի ժամանակի ընթացքում».ասաց ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, «Սասուն» ջոկատի հրամանատար, ԵԿՄ նախագահի թեկնածու Սասուն Միքայելյանը՝ անդրադառնալով 1999 թվականի հոկտեմբերի 27-ին ՀՀ խորհրդարանում տեղի ունեցած դեպքերի բացահայտման հավանականությանը։
«Ժամանակը ցույց կտա, դա մի քիչ բարդ հարց է, ժամանակի խնդիր է առաջ գալիս։ Կբացահայտվի ժամանակի ընթացքում»,–ասաց նա։

Հարցին՝ գործող իշխանությունը քաղաքական կամք ո՞ւնի այդ դեպքերը բացահայտելու համար, նա հորդորեց չշտապել. «Իշխող կուսակցությունը քաղաքական կամք ունի, Մարտի 1–ն է բացահայտում, ամեն ինչ հերթով։ Պետք չէ շտապել»։





Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր