21:09 - Իմ դեմ իրականացվողը շինծու է. Դավիթ Սանասարյան         19:29 - Դավիթ Սանասարյանին մեղադրանք է առաջադրվել. ԱԱԾ      18:32 - Երեք անչափահասներն էլ հղիացել են 16 տարին լրանալուց հետո. Նելլի Դուրյան    

05 մար 2019 14:38

Դավիթ Տոնոյանը պարտավոր է հանրությանը բացատրել՝ ինչ է նշանակում զինվորական ծառայության հետ չկապված մահեր

Դավիթ Տոնոյանը պարտավոր է հանրությանը բացատրել՝ ինչ է նշանակում զինվորական ծառայության հետ չկապված մահերԻրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Պաշտպանության նախարարությունը պարտավոր է անհապաղ հրապարակել զոհված 4 զինծառայողների անունները, որոնց մահերը համարել է զինվորական ծառայության հետ չկապված և թաքցրել: Փաստորեն՝ ՊՆ-ն հետևողական է զինծառայողների մահվան դեպքերը թաքցնելու հարցում: Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը պարտավոր է հանրությանը բացատրել՝ ինչ է նշանակում զինվորական ծառայության հետ չկապված մահեր: Չէ որ նրանք զինծառայողներ են, նրանց զորակոչել են բանակ, նրանք գտնվում են պետության պատասխանատվության ներքո և գլխով են պատասխանատու նրանց կյանքերի համար: Սա բացահայտ անտարբերություն է մարդկային կյանքերի և վերաբերմունքը զինվորի նկատմամբ:
Զինվորը գնում է հայրենիքի առջև իր պարտքը կատարելու, բավական չէ, որ նա չի վերադառնում, այլև նրա մահը որակվում է զինվորական ծառայության հետ չկապված մահ: Սա բացահայտ անմարդկային վերաբերմունք է: Հայտնի չէ նաև՝ արդյոք քրեական գործեր հարուցվել են այդ դեպքերով»:

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր