18:00 - Իրավիճակը սահմանագոտում         17:18 - Նոր Նորքում թալանված վճարային տերմինալը հայտնաբերվել է Թոխմախի «Աղի Լճեր»-ում      17:16 - Ավելի լավ է ասել, որ լեզվի սայթաքում է եղել. Հայկ Ալումյանը՝ Նիկոլ Փաշինյանի հայտարարության մասին    

09 մար 2019 12:10

Տեսանյութ.Կիսամերկ կանայք,արցունքաբեր գազ , ռետինե փամփուշտներ.Կանանց միջազգային օրը տարբեր երկրներում

Տեսանյութ.Կիսամերկ կանայք,արցունքաբեր գազ , ռետինե փամփուշտներ.Կանանց միջազգային օրը տարբեր երկրներումՄարտի 8-ին՝ Կանանց միջազգային օրը, աշխարհի տարբեր քաղաքներում կանայք ակցիաներ ու երթեր են իրականացրել հանուն իրենց իրավունքների և կանանց դեմ բռնության:

Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս Այրեսում, օրինակ, հարյուրավոր կանայք փակել են երթևեկությունը քաղաքի գլխավոր՝ Հուլիսի 9 պողոտայում: Նրանց ակցիան ուղղված է եղել կանանց դեմ բռնություններին և հղիության արհեստական ընդհատումների արգելքին: Ցուցարարները նաև պահանջել են սեռերի միջև հավասար իրավունքների հաստատում, գրում է ria.ru-ն:

Կանայք թմբուկներ են զարկել, պարել և բռնության դեմ կարգախոսներ վանկարկել: Չնայած բազմամարդ լինելուն՝ ակցիաները խաղաղ են ընթացել:
Տեսանյութ.Կիսամերկ կանայք,արցունքաբեր գազ , ռետինե փամփուշտներ.Կանանց միջազգային օրը տարբեր երկրներում
 
Թուրքիայի Ստամբուլ քաղաքում, ինչպես հայտնում է ria.ru-ն, կին ակտիվիստները «ֆեմինիստների գիշեր» են կազմակերպել՝ հավաքվելով Ֆրանսիական մշակութային կենտրոնի առաջ և ոստիկանների հասցեին վանկարկումներ հնչեցնելով: Անվտանգության ուժերը հորդորել են ակցիայի մասնակիցներին ցրվել, այնուհետև նրանց նկատմամբ արցունքաբեր գազ և ռետինե փամփուշտներ են կիրառել:
Տեսանյութ.Կիսամերկ կանայք,արցունքաբեր գազ , ռետինե փամփուշտներ.Կանանց միջազգային օրը տարբեր երկրներում
Գերմանիայի Համբուրգ քաղաքում Femen շարժման անդամ կիսամերկ կանայք ակցիաների շրջանակում կոտրել են Հերբերտշտրասսե՝ Կարմիր լապտերների փողոցի մուտքը փակող արգելապատնեշը:

Ինչպես գրում է Die Welt-ը, այդ կերպ կանայք որոշել են «դատապարտել կանանց սեռական շահագործումը, մարդկանց թրաֆիքինգը և սեռական բռնությունները, որոնք թաքնված են սեքս-արդյունաբերության դռների և դարպասների ետևում»:

Հերբերտշտրասսե փողոցի մետաղական դարպասը միաժամանակ պատնեշ և պաշտպանիչ էկրան է: Անչափահասների մուտքը 100 մետր երկարությամբ փողոց արգելված է: Այս փողոցում պատուհաններին կիսամերկ մարմնավաճառներ են նստում:


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր