21:09 - Իմ դեմ իրականացվողը շինծու է. Դավիթ Սանասարյան         19:29 - Դավիթ Սանասարյանին մեղադրանք է առաջադրվել. ԱԱԾ      18:32 - Երեք անչափահասներն էլ հղիացել են 16 տարին լրանալուց հետո. Նելլի Դուրյան    

11 մար 2019 13:30

Տեսանյութ. Մոսկվայում 5-ամյա աղջկան գտել են աղբով լի բնակարանում՝ հյուծված վիճակում,հայտնաբերվել է մաշկի մեջ խրված խաչ

Տեսանյութ. Մոսկվայում 5-ամյա աղջկան գտել են աղբով լի բնակարանում՝ հյուծված վիճակում,հայտնաբերվել է մաշկի մեջ խրված խաչՌուսաստանի Դաշնության քննչական կոմիտեն YouTube-ի իր պաշտոնական ալիքում հրապարակել է մոսկովյան բնակարաններից մեկից կադրեր, որում ավելի վաղ իրավապահները հայտնաբերել էին 5-ամյա աղջնակի, որը չի խոսում և տառապում է հյուծվածությունից:
Կադրերում երևում է, որ բնակարանը լի է աղբի մեծ կույտերով, տան պատերն ու պատուհանների ապակիները պատված են կեղտով, իսկ տան կահույքը կոտրված է:
Երեխային տեղափոխել են հիվանդանոց, նա գտնվում է վերակենդանացման բաժնում:
Աղջկա մայրը ձերբակալվել է, նրա դեմ հարուցվել է քրեական գործ՝ մահափորձի մասին հոդվածով:
Հայտնի է, որ երեխայի մոտ կան անորեքսիայի նշաններ, փոքրիկը չի կարողանում ինքնուրույն ուտել, գնալ զուգարան ու հագնվել: Նրա մարմնին նաև հայտնաբերվել է մաշկի մեջ խրված խաչ:


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր