18:23 - Աշխարհը պետք է չլռի.Փաշինյանն Էրդողանի ելույթը ծայրահեղ ատելության խոսք է անվանել         18:18 - ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալը փորձել է ԱԺ մուտք գործել զենքո՞վ      17:57 - Տեսանյութ. Տեսախցիկն արձանագրել է Վայոց Ձորում ողբերգական ավտովթարի պահը. 31-ամյա վարորդը մահացել է    

11 մար 2019 18:00

«Սիրիա պատգամավորների խումբ գործուղելու իմ առաջարկությունը մերժվեց». Արման Բաբաջանյան

«Սիրիա պատգամավորների խումբ գործուղելու իմ առաջարկությունը մերժվեց». Արման ԲաբաջանյանԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այսօր, Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների և պաշտպանության ու անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովների դռնփակ նիստում, մերժվեց Սիրիա պատգամավորների խումբ գործուղելու իմ առաջարկությունը։ Քանի որ նիստը դռնփակ էր, չեմ մանրամասնում առաջարկությունը մերժելու հիմնավորումները։ Պարզապես ցանկանում եմ ևս մեկ անգամ արձանագրել, որ Սիրիա ՀՀ ԱԺ պատգամավորներից բաղկացած խումբ գործուղելու իմ առաջարկության հիմքում ընկած էին մի կողմից՝ Սիրիայում հումանիտար առաքելություն իրականացնող մեր խմբի անդամների կեցության պայմաններին ծանոթանալու, մյուս կողմից՝ այդ առաքելության գործունեության նկատմամբ խորհրդարանական վերահսկողությունը մեծացնելու նպատակադրումները։ Սիրիա հայկական զորախումբ գործուղելու ողջ գործընթացում Ազգային ժողովը որևէ դերակատարում ու մասնակցություն չի ունեցել։
Այս կարևորագույն հարցի հետ կապված շրջանցվել ու անտեսվել է գործադիր իշխանության նկատմամբ վերահսկողություն իրականացնող խորհրդարանը, ինչը կարող էր մասամբ փոխհատուցվել Սիրիա պատգամավորական խումբ գործուղելու նախաձեռնությամբ։ Որպես ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ, շարունակելու եմ ուշադրության կենտրոնում պահել Հայաստանի արտաքին ու անվտանգային քաղաքականության համար չափազանց կարևոր ու զգայուն այս հարցը՝ խորհրդարանական տարբեր գործիքների (լսումներ, համապատասխան պետական ատյանների ներկայացուցիչների հաշվետվություններ) միջոցով փորձելով փոխհատուցել Ազգային ժողովին այս գործընթացից մեկուսացնելու անթույլատրելի բացթողումը»։

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր