21:09 - Իմ դեմ իրականացվողը շինծու է. Դավիթ Սանասարյան         19:29 - Դավիթ Սանասարյանին մեղադրանք է առաջադրվել. ԱԱԾ      18:32 - Երեք անչափահասներն էլ հղիացել են 16 տարին լրանալուց հետո. Նելլի Դուրյան    

11 մար 2019 16:55

Ի՞նչը կհաղթի Փաշինյանի մեջ՝ պետական մտածողության տարրը, թե՞ քաղաքական հաշվեհարդարի չհագեցող քաղցը

Ի՞նչը կհաղթի Փաշինյանի մեջ՝ պետական մտածողության տարրը, թե՞ քաղաքական հաշվեհարդարի չհագեցող քաղցըՂարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ տեղի ունեցող արտաքին գործընթացները խիստ մտահոգիչ են, որքան էլ գործող իշխանությունները փորձեն չտեսնելու տալ կամ չխոստովանել սա: Այս մասին Facebook-ի իր ջում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:
Նա, մասնավորապես, նշել է.

«Մինսկի խմբի համանախագահների վերջին հայտարարությանը հաջորդող Հայաստանի ԱԳՆ արագ արձագանքի բովանդակությունը վկայում է, որ գոնե արտաքին գերատեսչությունում կա խնդրի լրջության իրական ընկալումը:
Հայաստանի ԱԳ-ն վերջապես Արցախին վերաբերող իր պաշտոնական հաղորդագրության մեջ հիշատակեց Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի եւ Ժնեւի պայմանավորվածությունները: Բնական է, որ առավել կոշտ էր Արցախի իշխանությունների արձագանքը:
Անկախ ներքաղաքական զարգացումներից, Արցախի հարցը ազգային անվտանգության եւ արժանապատվության խնդիր է, որն ի զորու է գեներացնել ինչպես իշխանափոխության (օրինակ՝ 1997-98 թթ), այնպես էլ ազգային կոնսոլիդացիայի գործընթացներ (1992-1994 թթ եւ Ապրիլյան պատերազմ):
Որ ճանապարհով կընթանան պրոցեսները, հիմնականում կախված է Նիկոլ Փաշինյանից: Ի՞նչը կհաղթի իր մեջ՝ պետական մտածողության տարրը, թե՞ քաղաքական հաշվեհարդարի չհագեցող քաղցը, ցույց կտա ժամանակը»:


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր