21:09 - Իմ դեմ իրականացվողը շինծու է. Դավիթ Սանասարյան         19:29 - Դավիթ Սանասարյանին մեղադրանք է առաջադրվել. ԱԱԾ      18:32 - Երեք անչափահասներն էլ հղիացել են 16 տարին լրանալուց հետո. Նելլի Դուրյան    

11 մար 2019 17:28

Տեսանյութ.Մոսկվա թռչող օդանավն արտակարգ վայրէջք է կատարել Բաքվում․ Ռումբի մասին ահազանգ է եղել

Տեսանյութ.Մոսկվա թռչող օդանավն արտակարգ վայրէջք է կատարել Բաքվում․ Ռումբի մասին ահազանգ է եղել«Ուրալյան ավիաուղիներ» ընկերության Բահրեյն-Մոսկվա չվերթն իրականացնող օդանավը չնախատեսված վայրէջք է կատարել Բաքվում:

Ինչպես հայտնում է minval.az-ը, պատճառը եղել է օդաչուին ինքնաթիռում ռումբի առկայության մասին փոխանցված գրությունը:

Հայտնի է, որ օդանավն Ադրբեջանի ուղղությամբ շարժվելուց առաջ երկու պտույտ է կատարել, այնուհետև վթարման ազդակ է փոխանցել:

Ըստ նախնական տեղեկության՝ ռումբի մասին գրությունը հայտնաբերվել է զուգարանում:

Ադրբեջանում ՌԴ դեսպանատնից հայտնել են, որ օդանավը գտնվում է ստուգման փուլում, ուղևորները տարհանվել են:

Տեսանյութը կարող եք դիտել այստեղ:

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր