17:18 - Տեսանյութ. Մալախովն իր կնոջ հետ լոգարանում ամբողջովին մերկ տեսանյութով պատասխանել է Քսենիա Սոբչակին         17:00 - Հանգուցյալ բժշկի տանը հայտնաբերվել են չծնված 2200 երեխաների մնացորդներ      16:24 - Ես վերադառնում եմ, որովհետև տեսնում եմ, թե երբեմն որքան անխնա եմ վարվում իմ թողած ժառանգության հետ. Հովհաննես Ազոյան    

12 մար 2019 11:50

Բաքվում արտակարգ վայրէջքի պատճառ դարձած ռումբի մասին գրության լուսանկարը համացանցում

Բաքվում արտակարգ վայրէջքի պատճառ դարձած ռումբի մասին գրության լուսանկարը համացանցումՀամացանցում հրապարակվել է ռումբի առկայության վերաբերյալ այն գրությունը, որը հայտնաբերելուց հետո «Ուրալյան ավիաուղիներ» ավիաընկերության Բահրեյն-Մոսկվա չվերթն իրականացնող ինքնաթիռն արտակարգ վայրէջք էր կատարել Բաքվում:

Ինչպես նշում է minval.az-ը, թղթի կտորի վրա գրված է. «Ինքնաթիռում ռումբ կա. օդաչուին»: Թե ով է գրության հեղինակը՝ հայտնի չէ:  Գրությունը հայտնաբերվել էր զուգարանում, այն ստանալուց հետո օդաչուն որոշել էր չնախատեսված վայրէջք կատարել Բաքվում:

Ներկայում տարհանված բոլոր ուղևորները գտնվում են հյուրանոցում և այսօր կթռչեն Մոսկվա:

Օդանավի ուղևորներից մեկը պատմել է կատարվածի մասին: Նրա խոսքով՝ ինչ-որ պահի անձնակազմի անդամները սկսել են ստուգել իրենց իրերը՝ փորձելով կողմնակի իր գտնել: Միևնույն ժամանակ ինքնաթիռում որևէ մեկը չի խոսել պայթուցիկի մասին:

«Հետո մենք հասկացանք, որ օդանավը վայրէջքի է պատրաստվում: Մեր հարցերին անձնակազմը, իհարկե, չէր պատասխանում: Ի վերջո մեզ ասվեց, որ վայրէջք ենք կատարում Բաքվի օդանավակայանում»,-պատմել է ուղևորուհին:

Հատկանշական է, որ ուղևորները ռումբի հավանական առկայության մասին իմացել են միայն ապահով վայրէջքից հետո, այն էլ՝ տեղեկությունը կարդալով համացանցում:

Ադրբեջանի պետանվտանգության ծառայությունը հայտնել է, որ Հեյդար Ալիևի անվան միջազգային օդանավակայանում վայրէջք կատարած օդանավում որևէ պայթուցիկ նյութ չի հայտնաբերվել:
Բաքվում արտակարգ վայրէջքի պատճառ դարձած ռումբի մասին գրության լուսանկարը համացանցում


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր