17:18 - Տեսանյութ. Մալախովն իր կնոջ հետ լոգարանում ամբողջովին մերկ տեսանյութով պատասխանել է Քսենիա Սոբչակին         17:00 - Հանգուցյալ բժշկի տանը հայտնաբերվել են չծնված 2200 երեխաների մնացորդներ      16:24 - Ես վերադառնում եմ, որովհետև տեսնում եմ, թե երբեմն որքան անխնա եմ վարվում իմ թողած ժառանգության հետ. Հովհաննես Ազոյան    

12 մար 2019 13:54

Փոխհրաձգություն՝ Իրանի և Ադրբեջանի սահմանին . կա 1 զոհ

Փոխհրաձգություն՝ Իրանի և Ադրբեջանի սահմանին . կա 1 զոհԱյս գիշեր ադրբեջանական Յարդիմլինի շրջանի Օսթաիր գյուղի մոտակայքում սահմանապահները հայտնաբերել են Իրանի կողմից դեպի Ադրբեջան ուղևորվող 6 անհայտ անձի: Այս մասին հայտնում է minval.az-ը` երկրի պետական սահմանապահ ծառայության հայտարարությանը հղումով:

Ըստ հրապարակված տեղեկության՝ սահմանապահների խումբը սահմանախախտներին կարգադրել է կանգ առնել ու նախազգուշացնող կրակոց է արձակել:

«Սակայն սահմանախախտները, չենթարկվելով կարգադրությանը, կրակ են բացել սահմանապահների ուղղությամբ: Վերջինները ստիպված են եղել զենք կիրառել. սահմանախախտներից մեկը սպանվել է: Մյուսները նետել են իրենց փաթեթներն ու թաքնվել են»,-ասվում է հաղորդագրությունում:

Սահմանապահների կարգախումբը դեպքի վայրում հայտնաբերել է հերոինով և ափիոնով, մեծ քանակությամբ  ուժեղ ազդեցությամբ հոգեմետ դեղամիջոցներով չորս փաթեթ, որսորդական զենք, վեց փամփուշտ ու պարկուճներ:

Նշվում է, որ ավելի ուշ դեպքի վայր են ժամանել Պետական սահմանապահ ծառայության պետն ու այլ պաշտոնատար դեմքեր:

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր