18:00 - Իրավիճակը սահմանագոտում         17:18 - Նոր Նորքում թալանված վճարային տերմինալը հայտնաբերվել է Թոխմախի «Աղի Լճեր»-ում      17:16 - Ավելի լավ է ասել, որ լեզվի սայթաքում է եղել. Հայկ Ալումյանը՝ Նիկոլ Փաշինյանի հայտարարության մասին    

12 մար 2019 15:22

Արմեն Սարգսյանը տեխնիկական պատճառներով չի մասնակցի նիստին.տեխնիկական պատճառը ո՞րն է` փորացա՞վը, թե...

Արմեն Սարգսյանը տեխնիկական պատճառներով չի մասնակցի նիստին.տեխնիկական պատճառը ո՞րն է` փորացա՞վը, թե...Նախագահի աշխատակազմից Արմենպրեսին տեղեկացրել են, որ երեկ ուշ երեկոյան Արմեն Սարգսյանին հրավիրել են մասնակցելու մարտի 12-ին Ստեփանակերտում կայանալիք ՀՀ Անվտանգության խորհրդի նիստին: Արմեն Սարգսյանը ՏԵԽՆԻԿԱԿԱՆ պատճառներով չի մասնակցի նիստին:
Հասկանո՞ւմ եք` ՏԵԽՆԻԿԱԿԱՆ: Հիմա օրինակ ես ի՞նչ մտածեմ, տեխնիկական պատճառը ո՞րն է` փորացա՞վը, թե՞ ուղղաթիռում տեղ չի եղել: Իսկ միգուցե տեխնիկական խնդիրն այն է, որ երեկ ամբողջ օրը օդում հարց էր պտտվում` ինչո՞ւ է ԱԺ նախագահը մասնակցում, իսկ Հանրապետության նախագահը` ոչ: Կարո՞ղ է հարցը փակելու համար ուշ երեկոյան զանգահարել, հրավիրել են, բայց նեղսրտած նախագահը հրաժարվել է` հղում անելով տեխնիկական պատճառներին:
Ամեն դեպքում, շատ տհաճ իրավիճակ է: Լրջանալ է պետք, պետությունը կանգնած է աննախադեպ մարտահրավերների առջև, ուղղակի լրջանալ է պետք…

Միհրան Հակոբյանի ֆեյսբուքյան էջից

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր