18:00 - Իրավիճակը սահմանագոտում         17:18 - Նոր Նորքում թալանված վճարային տերմինալը հայտնաբերվել է Թոխմախի «Աղի Լճեր»-ում      17:16 - Ավելի լավ է ասել, որ լեզվի սայթաքում է եղել. Հայկ Ալումյանը՝ Նիկոլ Փաշինյանի հայտարարության մասին    

13 մար 2019 12:00

Գերեզմանափորը «երկգլխանի» երեխային փրկել է ողջ թաղվելուց, նրան վիրահատել են

Գերեզմանափորը «երկգլխանի» երեխային փրկել է ողջ թաղվելուց, նրան վիրահատել ենՀնդկաստանում «երկգլխանի» երեխայի հայրը քիչ է մնացել ողջ թաղի նրան: Փոքրիկին փրկել է գերեզմանափորը, որը լսել է նրա լացը:
Daily Mail-ը հաղորդում է, որ երեխան ծնվել է ոսկրային հյուսվածքի հազվագյուտ արատով, ինչի պատճառով  թվում էր, թե նա ծոծրակին եւս մեկ գլուխ ունի:

Երեխայի հայրը որոշել է ազատվել նրանից, սակայն թաղման ժամանակ գերեզմանափորը գերեզմանից երեխայի լաց է լսել, բացել դագաղը եւ ներսում ողջ երեխայի գտել:
Կատարվածի մասին նա հայտնել է ոստիկանությանը: Երեխային տեղափոխել են հիվանդանոց, որտեղ նրա մոտ ախտորոշել են էնցեֆալոցելե՝ գանգի եւ գլխուղեղի զարգացման բնածին արատ,  որի ժամանակ ուղեղի նյութի մի մասը հայտնվում է գանգատուփից դուրս:
Վիրաբույժ Աբդուլ Ռաշիդ Բխատը վիրահատել է նրան եւ հեռացրել ծոծրակի գոյացությունը, որը երեք անգամ գերազանցում էր փոքրիկի գլխի չափը: Վիրահատությունը տեւել է 3 ժամ եւ մասնագետը բարեհաջող վերականգնել է փոքրիկի գլխի բնական ձեւը, որից հետո նրա առողջական վիճակը սկսել է կարգավորվել:
Ըստ տեղական լրատվամիջոցների՝ երեխայի հորը կալանավորել են, սակայն հետո գրավի դիմաց բաց են թողել: Իսկ երեխային, լրատվամիջոցների հաղորդմամբ, որդեգրել է նրա քեռին:
Գերեզմանափորը «երկգլխանի» երեխային փրկել է ողջ թաղվելուց, նրան վիրահատել են
Գերեզմանափորը «երկգլխանի» երեխային փրկել է ողջ թաղվելուց, նրան վիրահատել են

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր