18:00 - Իրավիճակը սահմանագոտում         17:18 - Նոր Նորքում թալանված վճարային տերմինալը հայտնաբերվել է Թոխմախի «Աղի Լճեր»-ում      17:16 - Ավելի լավ է ասել, որ լեզվի սայթաքում է եղել. Հայկ Ալումյանը՝ Նիկոլ Փաշինյանի հայտարարության մասին    

14 մար 2019 11:55

Տեսանյութ.Միանգամից մի քանի բողոքի ակցիա. զոհված որդիների գործերով իրեղեն ապացույցները ոչնչացվել են

Տեսանյութ.Միանգամից մի քանի բողոքի ակցիա. զոհված որդիների գործերով իրեղեն ապացույցները ոչնչացվել ենԱյսօր՝ մարտի 14-ին, կառավարության հերթական նիստի օրը, գործադիրի շենքի մոտ կրկին մարդաշատ է: Միանգամից մի քանի բողոքի ակցիա է ընթանում:
Ակցիա են անում նաև խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների մայրերը, որոնց խոսքերով, իրենց որդիների գործերով իրեղեն ապացույցները ոչնչացվել են, անհասկանալի է, թե ինչու է ստեղծվել համապատասխան հանձնաժողովը, որը պետք է քննաի այդ գործերը:

Զինծառայողներից մեկի մոր խոսքերով, հանձնաժողովի ստեղծմանը զուգահեռ իրեն քննիչը զանգել ու հրավիրել է, իսկ երբ ինքն իր փաստաբանի հետ ներկայացել է, քննիչն ասել է, որ 9 տարի իրեղեն ապացույցները ոչնչացվել են, կեղծվել են, փակուղի է տարվել գործի քննությունը. Այս հանձնաժողովը, որ ստեղծել են, ոնցոր թոզ փչեն ժողովրդի աչքին:

Խաղաղ պայմաններում զոհված ծնողների խոսքերով, գործերը բացահայտելը հեշտ է, ուղղակի պետք է համակարգը փոխվի. Ի սկզբանե ամեն ինչն էլ պարզ է, ուղղակի սա թոզփչոցի է: Գլխավոր դատախազը ու նրանք,ովքեր իրենց թաթով փակել են այս գործերի բացահայտումը, պետք է հեռանան, դրանից հետո հնարավոր է միայն բացահայտում լինի:
Մայրերի հետ այսօր հանդիպեց ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը, ով նշեց, որ մոտեցել է մայրերին, որովհետև ժամանակին գործով զբաղվել է, ուզում է տեսնել, թե գործերն ինչ փուլում են:
***
Ակցիա են անում նաև  գրավատան և փոխանակման կետերի աշխատակիցները։ Նրանք պահանջում են վերախմբագրել «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում սպասվող փոփոխությունները:
«Ինչ կատարվել ա հեղափոխությունից առաջ, նույնը կատարվում ա հիմա, կատարվում ա ավելի վատը՝ ուրիշի ձեռքով»,- բողոքի ակցիայի ժամանակ կարծիք հայտնեց գրավատան աշխատակից Արտակ Պողոսյանը:
Ցուցարարները ցանկանում են հանդիպում ունենալ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: «Պահանջում ենք հանդիպում, որ մեզ լսեն, որ մենք կարողանանք հիմնավորել, բացատրել: Մեր քանակը ցանկանում ենք այնքան շատացնել, մինչև մեր ձայնը լսելի դառնա վարչապետին»,- ասում էր գրավատան ներկայացուցիչ Դավիթ Հովհաննիսյանը:
     Գրավատների աշխատակիցները պնդում են, որ նման որոշում կայացնելու դեպքում հանրապետությունում գործող գրավատների և արտարժույթի փոխանակման կետերի 95 տոկոսը կփակվի, քանի որ գրավատների համար ներկայից 100 հազարի փոխարեն սահմանվելու է 6 միլիոն դրամ պետական տուրք, փոխանակման կետերի համար՝ 50 հազարի փոխարեն՝ 3 միլիոն: 
     Հիշեցնենք, որ նախագիծը առաջարկել է Կենտրոնական բանկը, ըստ որի՝ 60 անգամ ավելացվելու է վերոնշյալ ոլորտների պետական տուրքը:



Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր