18:00 - Իրավիճակը սահմանագոտում         17:18 - Նոր Նորքում թալանված վճարային տերմինալը հայտնաբերվել է Թոխմախի «Աղի Լճեր»-ում      17:16 - Ավելի լավ է ասել, որ լեզվի սայթաքում է եղել. Հայկ Ալումյանը՝ Նիկոլ Փաշինյանի հայտարարության մասին    

14 մար 2019 14:45

Տեսանյութ. Ցուցարարները պառկել էին գետնին.Ուզում եմ վճարեմ ու թքեմ նրա երեսին

 Տեսանյութ. Ցուցարարները պառկել էին գետնին.Ուզում եմ վճարեմ ու թքեմ նրա երեսին«Ամոթ, ոստիկան»,- վանկարկում են ճանապարհը փակած ցուցարարները։ Նրանց և ոստիկանների միջև քաշքշուկ է սկսվել։ Ոստիկանները փորձում են ազատել Թումանյան-Մաշտոց խաչմերուկը, որտեղ նստացույց են անում ապամոնտաժվող սրճարանների աշխատակիցները։
«Ինչքան կարանք ստեղ ենք, մինչև վերջ ստեղ ենք»,- ասում են նրանք՝ պահանջելով, որպեսզի քաղաքապետը գա իրենց հետ հանդիպման։
Քաղաքացիներից մեկի ինքնազգացողությունը վատացել է․ նրանց է մոտեցել «Շտապօգնության» ավտոմեքենան։
Բոլորի հետ պայմանագրերում էլ կետ կա, որ մենք մեկ ամիս առաջ կարող ենք ծանուցել և ազատել տարածքը: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանը՝ նշելով, որ զբոսայգին պետք է վերականգնվի:
Նշենք, որ այս պահին ապամոնտաժման ենթական սրճարանների աշխատակիցներն ակցիա են իրականացնում Մաշտոց-Թումանյան խաչմերուկում: Դրան զուգահեռ քաղաքապետարանի աշխատակիցներն արդեն ապամոնտաժում են սրճարանները, հատուկ տեխնիկան արդեն գործի է անցել:

Սրճարաններից մեկի աշխատակցուհու խոսքերով, իրենք հեղափոխություն չեն արել, որ Վիկտոր Մնացականյանը լինի Կենտրոնի թաղապետ: Նրա կարծիքով, Վիկտոր Մնացականյան սպասում է, որ Հայկ Մարությանը հրաժարական տա ու ինքը լինի Երևանի քաղաքապետ. «Մարդու երեսին թքելն արժե 50 հազար դրամ, ուզում եմ վճարել այդ 50 հազարն ու թքեմ նրա երեսին: Թող գնա ու քանդի Գագիկ Խաչատրյանի կաֆեն, կամ իր ռեստորանը»:



Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր