18:00 - Իրավիճակը սահմանագոտում         17:18 - Նոր Նորքում թալանված վճարային տերմինալը հայտնաբերվել է Թոխմախի «Աղի Լճեր»-ում      17:16 - Ավելի լավ է ասել, որ լեզվի սայթաքում է եղել. Հայկ Ալումյանը՝ Նիկոլ Փաշինյանի հայտարարության մասին    

14 մար 2019 15:57

Տեսանյութ. Քոչարյանը անընդհատ խոսում է, լիքը բան է ասել,ապացուցվեց, որ գործը ջուր է

Տեսանյութ. Քոչարյանը անընդհատ խոսում է, լիքը բան է ասել,ապացուցվեց, որ գործը ջուր էՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ներկա է կալանքի ժամկետը երկարացնելու միջնորդության քննությանը։ Այս մասին քիչ առաջ լրագրողների հետ զրույցում ասաց նրա պաշտպաններից Ռուբեն Սահակյանը։
«Պարոն Քոչարյանը ներկա է նիստին, անընդհատ խոսում է, լիքը բան է ասել, ասում է, որ հիմարություն է ամեն ինչ։ Ապացուցվեց, որ գործը ջուր է»,- ասաց Ռուբեն Սահակյանը։

Նշենք, որ միջնորդության քննությունը վերսկսվել է այսօր առավոտյան ժամը 10,00-ին։
Հիշեցնենք, որ հունվարի 18–ին առաջին ատյանի դատարանի որոշմամբ բավարարվել էր Հատուկ քննչական ծառայության քննիչի միջնորդությունը՝ Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու վերաբերյալ:
Դատարանի հիշյալ որոշման դեմ պաշտպանական խումբը վերաքննիչ բողոք էր ներկայացրել, որը սակայն Վերաքննիչ դատարանի փետրվարի 7-ի որոշմամբ՝ մերժվել էր:


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր