18:00 - Իրավիճակը սահմանագոտում         17:18 - Նոր Նորքում թալանված վճարային տերմինալը հայտնաբերվել է Թոխմախի «Աղի Լճեր»-ում      17:16 - Ավելի լավ է ասել, որ լեզվի սայթաքում է եղել. Հայկ Ալումյանը՝ Նիկոլ Փաշինյանի հայտարարության մասին    

16 մար 2019 12:36

Տեսանյութ.Ի՞նչ է նշանակում Նոր Զելանդիայում ահաբեկչի զենքի հայերեն գրառումը. վերծանվել են գրառումները

Տեսանյութ.Ի՞նչ է նշանակում Նոր Զելանդիայում ահաբեկչի զենքի հայերեն գրառումը. վերծանվել են գրառումները  «Նովոստի–Արմենիա» գործակալությունը փորձել է վերծանել Նոր Զելանդիայում ահաբեկիչների զենքի վրա նշված բոլոր գրությունները։
Հիշեցնենք, որ երեկ անհայտները հրաձգություն են սկսել նորզելանդական Քրայսթչըրչ քաղաքի մզկիթներում։

Հարձակվողներից մեկն ավստրալացի ուլտրաաջ ազգայնական Բրենտոն Տարանտն է , ով 17 րոպեների ընթացքում ցանցում սպանությունների ուղիղ եթեր է հեռարձակել։ Տեսանյութում երևում են զենքի և զինամթերքի վրա տարբեր լեզուներով գրառումներ, այդ թվում` հայերեն, իսպաներեն, անգլերեն, սերբերեն և լեհերեն։ 

Գրառումների վրա նշված են իրական մարդկանց և պատմական իրադարձություններ, որոնք ունեն հակաթուրքական հետք։ 

Josue Estebanes - 23-ամյա Խոսե Էսթեբանեսը 2018 թվականի հունվարին դատապարտվել է 29 տարվա ազատազրկման մադրիդյան մետրոյում իր վրա հարձակված մի խումբ հակաֆաշիստներից մեկի սպանության համար։

Դատարանը համարել է, որ նրան սպանության է մղել գաղափարախոսական հիմքի վրա ատելությունը։ 

Milosh Обилић – Միլոշ Օբիլիչը սերբ ժողովրդի ազգային հերոս է։ Ծառայել է Սերբիայի կառավարիչ Ղազար Խրեբելյանինովիչի մոտ 1389 թվականին Օսմանյան կայսրության` Բալկաններ ներխուժելու ժամանակ։ Ըստ լեգենդի, Կոսովոյի դաշտում մենամարտի ընթացքում, որտեղ սերբերը փորձել են պաշտպանել իրենց անկախությունը, Օբիլիչը ներթափանցել է սուլթան Մուրադ Ա–ի մոտ և սպանել նրան, ինչից հետո սպանվել է սուլթանի թիկնապահների կողմից։

Sigizmund of Luxemburg – Սիգիզմունդ Լյուքսեմբուրգցի, Հռոմեական Սրբազան կայսրության կայսր, Հունգարիայի, Գերմանիայի, Չեխիայի, Լոմբարդիայի թագավոր։ 14–րդ դարի սկզբում թուրքերի դեմ խաչակրաց արշավանք է սկսել, որին սատարել է Բոնիֆացիուս 9–րդ Պապը։ 
Սիգիզմունդի դրոշների ներքո են հավաքվել կամավորներ ողջ Եվրոպայից, առավել ուժեղ համակազմը եղել է Ֆրանսիայից։ 

Feliks Kazimierz Potocki – Ֆելիքս Կազիմիր Պոտոցկի, Ռեչ Պոսպոլիտայի ռազմական և քաղաքական գործիչ, Պոտոցկիների լեհ ազնվական տան ներկայացուցիչ։ 
1698 թվականին ջախջախել է ղրիմյան թաթարներին Պոդգայցիի մարտում, որոնց հրահրում էր Օսմանյան կայսրությունը։ 

Կարդացեք նաև

Իսրայելի վարչապետի որդին հիշեցրել է Էրդողանին, որ Թուրքիան իրականացրել է Հայոց ցեղասպանությունը

Սարիղամիշի Ճակատամարտ – Ռուսական կովկասյան բանակի Սարիղամիշի պաշտպանական օպերացիան թուրքական զորքերի դեմ Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում։ Պատմականորեն գտնվել է Մեծ Հայքի նահանգի Վանանդի գավառի կազմում, իսկ 1877 թվականին ընդգրկվել է Ռուսական կայսրության կազմում։

1914 թվականի դեկտեմբերին հայ կամավորների մասնակցությամբ 3–րդ թուրքական բանակի դեմ ճակատամարտում լիովին ջախջախվեց գեներալ Էնվեր փաշան` Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչներից մեկը։ 

Iosif Gurko – Իոսիֆ Վլադիմիրի Ռոմեյկո–Գուրկո, ռուս գեներալ–ֆելդմարշալ, ով առավել հայտնի էր իր հաղթանակների շնորհիվ 1877—1878 թթ. ռուս–թուրքական պատերազմում։ 

Vienna 1683 - 1683 թվականի սեպտեմբերի 12–ին տեղի է ունեցել Վիեննայի ճակատամարտն Օսմանյան կայսրության կողմից Ավստրիայի մայրաքաղաքի երկամսյա պաշարումից հետո։ Քրիստոնյաների հաղթանակն այդ ճակատամարտում ընդմիշտ վերջ է դրել Օսմանյան կայսրության զավթողական պատերազմներին եվրոպական հողում։

Acre 1189 – Ակրայի պաշարումը` Սուրբ հողում Երրորդ խաչակրաց արշավանքի կարևորագույն ճակատամարտն է։ 1189 թվականին երկամյա ծանր պաշարումից հետո խաչակիրներին հաջողվել է հետ բերել ռազմավարական նշանակություն ունեցող Ակրա քաղաքը, որը 100 տարվա ընթացքում մնում էր Երուսաղեմի թագավորության մայրաքաղաքը և խաչակիրների հենարանը։ 

 

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր