18:00 - Լուկաշենկոն Ուկրաինան անվանել է «Եվրոպայի ընդհանուր դժբախտությունը»         17:21 - «Փորձել են վնասել երեխաների՞ն».ով է Էջմիածնում թափառող շների սպանդ իրականացրել      16:57 - Ոստիկանությունը՝ Իջևանի դեպքերի մասին. Գիշերային ժամերին ձերբակալում    

18 մար 2019 11:43

Աննա Հակոբյանի գրասենյակը պաշտոնապես հերքում է

Աննա Հակոբյանի գրասենյակը պաշտոնապես հերքում է«Իրավունք» թերթում 11.03.2019 թվականին հրապարակված «Սորոսի հիմնադրամից փող է ստացել նաև Աննա Հակոբյանը» հոդվածը չի համապատասխանում իրականությանը: Այս մասին հայտնում են Աննա Հակոբյանի գրասենյակից: 

Հիշեցնենք, որ «Իրավունք» թերթը գրել էր. «Տխրահռչակ Սորոսի հիմնադրամի դրամաշնորհների ցանկն ուսումնա­սիրելիս պարզվեց, որ 2000 թվականի հուլիսի 18-ին 3086 ԱՄՆ դոլար է տրվել A&M հրատարակչական տանը, որի կոնտակտային անձը համարվում էր Աննա Հակոբյանը»: 

ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը որևէ առնչություն չունի A&M հրատարակչատան հետ և Բաց հասարակությունների հիմնադրամների հայաստանյան գրասենյակից դրամաշնորհ չի ստացել: 
Համաձայն «ՀՀ Զանգվածային լրատվության մասին» օրենքի 8-րդ հոդվածի (Հերքման և պատասխանի իրավունք) կետերի` սույն գրությունը 12.03.2019 թվականին ուղարկվել է նաև «Իրավունք» թերթի խմբագրություն, սակայն հերքման տեքստը մինչ օրս չի հրապարակվել:
Աննա Հակոբյանի գրասենյակի մամուլի ծառայություն

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր