17:40 - Սերժի կոշիկները հագովդ չեն՝ ոտքերդ սեղմում են, էդ կոշիկներով երկար ճանապարհ չես գնա         17:15 - Կինը մասնատել է հարևանին ու երթուղային տաքսիով մաս-մաս տեղափոխել տարբեր վայրեր      16:42 - Ադրբեջանը չի էլ թաքցնում, թե ինչ գործողությունների է գնալու. իսկ բանակցային հարցի շուրջ մեր պաշտոնական դիրքորոշումը ո՞րն է    

05 օգոս 2016 15:41

Մուսալեռ գյուղում 33-ամյա մոտոցիկլավարը վթարի է ենթարկվել

Երեկ՝ օգոստոսի 4-ին, մոտոցիկլավարի վթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 16:30-ի սահմաններում Էջմիածին քաղաքի Բաղրամյան փողոցի բնակիչ, 33-ամյա Ռուբեն Աղամալյանը Երևան-Արմավիր ավտոճանապարհի 12.5 կմ հատվածում՝ Մուսալեռ գյուղի վարչական տարածքում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, կորցրել մոտոցիկլի կառավարումը և շրջվել:
 
Վթարի հետևանքով Ռ. Աղամալյանը «աջ և ձախ ողերի սալջարդ, վերջին վերջույթների քերծվածքներ» ախտորոշմամբ տեղափոխվել է Վաղարշապատի բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի աշխատակիցները՝ դասակի հրամանատար Գրիգոր Գրիգորյանի գլխավորությամբ: Տեղում քննչական աշխատանքները ղեկավարել է Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնի ավագ քննիչ Ա. Ումուրշատյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
 
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր