16:57 - Արցախում առանձնակի դաժանությամբ 18-ամյա տղան սպանել է 10 տարեկան եղբորը         16:40 - «Արարատ-2» ֆուտբոլային թիմի դարպասապահ Մուշեղ Ղևոնդյանի սպանությունից մանրամասներ են հայտնի դարձել      16:35 - Երեկոյան ժամերից Հայաստան կներթափանցեն արկտիական ցուրտ օդային հոսանքներ․ ձյան առատ տեղումներ են սպասվում    

19 մար 2019 15:16

Տեսանյութ.Մոսկվայի աղբով լի բնակարաններից մեկում մահացած են հայտնաբերել 7-ամյա մի տղայի

Տեսանյութ.Մոսկվայի աղբով լի բնակարաններից մեկում մահացած են հայտնաբերել 7-ամյա մի տղայի Մոսկվայի բնակարաններից մեկում մահացած են հայտնաբերել 7-ամյա տղայի, որն ապրել է աղբով լի բնակարանում ու գրեթե երբեք դուրս չի եկել այնտեղից, այս մասին գրում է life.ru-ն։
Հայտնի է, որ երեխան աուտիզմ է ունեցել: Հարևանները փաստել են, որ փոքրիկը գրեթե երբեք տնից դուրս չի եկել։ Նշվում է նաև, որ նրա մայրը հազվադեպ է այստեղ երևացել, իսկ տատիկը պարբերաբար աղբով լի պարկեր է կուտակել տանը։
Տղայի ծնողներն ամուսնալուծված են եղել, և նա մնացել է մոր ու տատիկի խնամքին։
Ողբերգությունը տեղի է ունեցել մարտի 12-ին։ Երեխային մահացած վիճակում հայտնաբերել է մայրը. նա փորձել է արթնացնել տղային, սակայն ապարդյուն։ Տուն ժամանած բժիշկներն արձանագրել են 7-ամյա տղայի մահը։
Օրեր առաջ էլ իրավապահները Մոսկվայում գտել են 5-ամյա աղջկա, որը երկար ժամանակ միայնակ մնացել է աղբակույտերով լի տանը։ Հյուծված երեխան, որը չի կարողանում խոսել, տեղափոխվել է հիվանդանոց։ Նրա մայրը ձերբակալվել է։

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր