16:40 - «Արարատ-2» ֆուտբոլային թիմի դարպասապահ Մուշեղ Ղևոնդյանի սպանությունից մանրամասներ են հայտնի դարձել         16:35 - Երեկոյան ժամերից Հայաստան կներթափանցեն արկտիական ցուրտ օդային հոսանքներ․ ձյան առատ տեղումներ են սպասվում      16:15 - Նիկոլ Փաշինյանը դադարեցրել է Դավիթ Սանասարյանի լիազորությունները    

19 մար 2019 17:50

Տեսանյութ. Ես չեմ ուզում կին լինել.Կոնչիտայի նոր տեսահոլովակում նախկին կանացի կերպարից գրեթե ոչինչ չկա

Տեսանյութ. Ես չեմ ուզում կին լինել.Կոնչիտայի նոր տեսահոլովակում նախկին կանացի կերպարից գրեթե ոչինչ չկաԿոնչիտա Վուրսթ բեմական կեղծանվամբ հանդես եկող ավստրիացի երգիչ Թոմաս Նոյվիրթը՝ առավել հայտնի «Եվրատեսիլ 2014» երգի մրցույթում Rise Like a Phoenix երգով տարած հաղթանակով, նոր տեսահոլովակում ներկայացել է բոլորովին նոր կերպարով։
Երգչի՝ Hit Me վերնագրով նոր տեսահոլովակը թողարկվել է մարտի 15-ին։ Տեսահոլովակում նախկին կանացի կերպարից գրեթե ոչինչ չկա․ Կոնչիտայի երկար մազերը փոխարինվել են կարճ, արծաթագույն մազերով և նույն գույնի մորուքով, իսկ երգի կատարողի անունը պարզապես Վուրսթ է։
Նման անսպասելի կերպարանափոխությունն ապշեցրել ու հիացրել է երգչի երկրպագուներին։ Նրանք միաձայն ասել են, որ այս կերպարը շատ է տարբերվում նախորդից, բայց և գովել են կատարողի՝ այդքան հեշտությամբ մի կերպարից բոլորովին այլ կերպարի անցնելու տաղանդը։
Ինչպես նշում է Pink News-ը, Նոյվիրթը նախկինում Կոնչիտա Վուրսթի կերպարից հրաժարվելու ցանկություն էր հայտնել, մասնավորապես՝ 2017թ․-ին հարցազրույցներից մեկում նա խոստովանել էր, որ տրանսվեստիտի կերպարն իրեն ամբողջությամբ սպառել է։
«Ուզում եմ նոր կերպար ստեղծել։ Մորուքով տիկնոջ կերպարում ես արդեն հասել եմ այն ամենին, ինչ ցանկանում էի, հետևաբար նա ինձ այլևս պետք չէ, ես պետք է սպանեմ նրան»,- ասել է երգիչը։
Նոյվիրթը նաև հերքել էր թյուրըմբռնումներն այն մասին, թե ինքը կին տրանսվեստիտ է։
«Ես կամ և միշտ կլինեմ Թոմը։ Ես չեմ ուզում կին լինել»,- հայտարարել էր «Եվրատեսիլ»-ի հաղթողը։

 

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր