15:25 - Աստծուց ու մեր ապրածից գոհ ենք այնքանով, որ մենք այդքանից հետո սաղ սալամաթ ենք. Կեցցեք         15:05 - Երբվանից օդի ջերմաստիճանը կնվազի      14:38 - Քոչարյանի գործով ՄԻԵԴ–ից եւ Վենետիկի հանձնաժողովից խորհրդատվական կարծիք ստանալու գործընթացին՝ որպես կանոն, 5-6 ամիս կտրվի    

21 մար 2019 11:35

Տեսանյութ. Ռոբերտի մեջ կարծես Ֆրեդի Մերկուրին էր մտել. «Կոմսոմոլսկայա պրավդա»-ն՝ «Մանկական ձայնի» մասնակից Ռոբերտ Բագրատյանի մասին

Տեսանյութ. Ռոբերտի մեջ կարծես Ֆրեդի Մերկուրին էր մտել. «Կոմսոմոլսկայա պրավդա»-ն՝ «Մանկական ձայնի» մասնակից Ռոբերտ Բագրատյանի մասին«Կոմսոմոլսկայա պրավդա» պարբերականն ուշագրավ անդրադարձ է կատարել ռուսական «Ձայնը. Երեխաներ-6» հեռուստանախագծին ու կույր լսումների ընթացքում ամենատպավորիչ ելույթներն ունեցած տաղանդավոր երեխաներին:
Անդրադարձում առանձնացվել է հինգ մասնակից, որոնց թվում է նաև 13-ամյա Ռոբերտ Բագրատյանը՝ Դոնի Ռոստովից:
Հայազգի մասնակցի վերաբերյալ թերթը գրում է, որ դա մանկական «Ձայն»-ի ամբողջ պատմության ընթացքում ամենազգացմունքային ելույթներից մեկն էր:
Նշվում է նաև , որ ելույթից ընդամենը մի քանի օր անց հոլովակը կես մլն դիտում ունի։ «Դատելով մեկնաբանություններից՝ երիտասարդ արտիստն արդեն երկրպագուների բավական մեծ բանակ ունի»,- գրում է «Կոմսոմոլսկայա պրավդա»-ն՝ մեջբերելով մեկնաբանությունները. «Վերջապես հայտնվեց հետաքրքիր մասնակից, երկրպագում եմ նրան», «Չէի սպասում, որ երեխան կարող է հաղթահարել այս երգը», «Հրաշալի է, միանշանակ այս եթերաշրջանի ֆավորիտն է, հիասքանչ ելույթ», «Էներգետիկան եւ ձայնը բարձրունքնում են, հրևաշալիք ելույթ էր», «Շքեղ կատարեց իր տարիքի համեմատությամբ», «Արժանի է անցել եզրափակիչ», «Շատ տաղանդավոր տղա՝ ամաչկոտ չէ եւ կոտրված, ինչպես որոշները»։
«Show Must Go On հիթի կատարման ժամանակ Ռոբերտի մեջ կարծես Ֆրեդի Մերկուրին էր մտել: Արդյունքի հասնելու համար դա բավական էր. տղան ստիպեց ժյուրիի անդամ Սվետլանա Լոբոդային ուրախությունից ծնկի գալ, իսկ Պելագեային՝ բարձր ձայնակցել: Ընդամենը մի քանի օրվա ընթացքում ելույթի տեսանյութը կես միլիոնից ավելի դիտում է հավաքել»,-գրում է աղբյուրը:
Առաջին ալիքի այցեքարտում տղան իր մասին ասում է. «Ես շատ եմ սիրում երաժշտությամբ, ինչպես նաեւ ծրագրավորմամբ, երբեմն նաեւ ֆիզիկայով զբաղվել։ Ֆիզիկան ինձ համար հետաքրքիր առարկա է, դրանում շատ լավ օրենքներ կան։ Ես բավական համեստ եմ, երբեք ոչ ոք չպետք է իմանա իմ վախերի եւ թուլությունների մասին։ Հաջողությունը սիրում է համարձակներին»։ 

Ռոբերտ Բագրատյանն արդեն յութուբյան «միլիոնատեր» է, քանի որ նրա մասնակցությամբ տեսահոլովակը հավաքել է ավելի քան 1 մլն դիտում:



Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր