16:15 - Նիկոլ Փաշինյանը դադարեցրել է Դավիթ Սանասարյանի լիազորությունները         15:56 - Թե ինչպե՞ս է կալանքից ազատ արձակվել «մեծ աղմուկով ձերբակալված» ՊԵԿ պաշտոնյան . Պարզաբանում      15:36 - Տեսանյութ. Թուրքիան գնալով ավելի է ներքաշվում արցախյան հակամարտության հարցում․ Արա Պապյան    

05 օգոս 2016 17:08

ՀՀ քաղաքացիները կարող են դիմել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մրցանակի համար

ՅՈՒՆԵՍԿՕ-ի անդամ պետությունները հրավիրվում են հայտեր ներկայացնելու «Սահմանափակ կարողություններով անձանց` թվայնացման ոլորտում կարողություններով օժտելու ՅՈՒՆԵՍԿՕ-ի Էմիր Ջաբեր ալ-Ահմադ ալ-Ջաբեր ալ-Սաբահի (UNESCO/ Emir Jaber al-Ahmad al-Jaber al-Sabah Prize for Digital Empowerment of Persons with Disabilities)» մրցանակի համար: Մրցանակի նպատակն է գնահատել ու պարգևատրել այն անհ ատներին և կազմակերպություններին, որոնք զգալի ներդրում են ունեցել արդյունավետ, նորարար և ներառական թվային լուծումների, ռեսուրսների և տեխնոլոգիաների միջոցով սահմանափակ կարողություններով անձանց կյանքը դյուրացնելու և հասարակության մեջ նրանց ներգրավվածությունը խթանելու գործում: Այս մասին տեղեկացրին ՀՀ կրթության և գիտության նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից:
Հայտեր կարող են ներկայացնել անհատներ և կազմակերպություններ: Մրցանակը շնորհվում է ոչ թե ծրագրերին, այլ անհատներին և կազմակերպություններին` իրենց իրականացրած գործունեության համար: Անհատները պետք է ներկայացնեն իրենց աշխատանքի վայրի կամ կազմակերպության հետ կապված տեղեկատվությունը: Անհատների և կազմակերպությունների համար կիրառելի են առանձին հայտաձևեր (կցվում է). կազմակերպությունների անունից ներկայացվող կամ որևէ կազմակերպությունում աշխատող անհատների հայտերի համապատասխան հատվածում անհրաժեշտ է կազմակերպության ղեկավարի համաձայնությունն ու հավաստումն առ այն, որ տվյալ կազմակերպությունից կամ դրա անունից ներկայացվում է ընդամենը մեկ հայտ: Հայտերը պետք է ներկայացված լինեն անգլերեն կամ ֆրանսերեն լեզուներով և կազմված լինեն մրցանակի կանոնադրական պահանջներին և չափորոշիչներին համաձայն, այլապես` չեն դիտարկվի:
Մրցանակը շնորհվում է երկու տարին մեկ և հավասարապես բաժանվում է մեկ անհատի և մեկ կազմակերպության միջև: Հայտերը պետք է ներկայացվեն միայն Հայաստանի ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի միջոցով, քանի որ ինքնառաջադրված հայտեր չեն ընդունվում. յուրաքանչյուր հայտին կից անհրաժեշտ է նաև ներկայացնել մրցանակի կանոնադրության 6-րդ հոդվածի 6.3 կետով սահմանված երաշխավորության նամակի նախագիծ: Հայտ ներկայացրած անհատներն ու կազմակերպությունները պետք է ունենան ոլորտում գործունեության առնվազն 5 տարվա փորձ և հստակ երևացող արդյունքներ ու ձեռքբերումներ: Ժյո ւրիի կողմից տրված եզրակացության հիման վրա` ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր տնօրենը կընտրի երկու հաղթող, որոնցից յուրաքանչյուրին կտրամադրվի վկայագիր և 20.000 ԱՄՆ դոլար:
Ցանկացողները պահանջվող լրացված փաստաթղթերը մինչև օգոստոսի 30-ը պետք է ներկայացնեն ՀՀ ԿԳՆ աշխատակազմի Արտաքին կապերի և սփյուռքի վարչության արտաքին կապերի բաժին (հեռ.` 010562364):


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր