16:15 - Նիկոլ Փաշինյանը դադարեցրել է Դավիթ Սանասարյանի լիազորությունները         15:56 - Թե ինչպե՞ս է կալանքից ազատ արձակվել «մեծ աղմուկով ձերբակալված» ՊԵԿ պաշտոնյան . Պարզաբանում      15:36 - Տեսանյութ. Թուրքիան գնալով ավելի է ներքաշվում արցախյան հակամարտության հարցում․ Արա Պապյան    

21 մար 2019 18:24

Տեսանյութ.Հացադուլիս պատճառը դատախազության անօրինականությունն է. արդար քննություն չի կատարվել, ճիշտ դատավճիռ չի կայացվել

Տեսանյութ.Հացադուլիս պատճառը դատախազության անօրինականությունն է. արդար քննություն չի կատարվել, ճիշտ դատավճիռ չի կայացվելԱյսօր Վերաքննիչ քրեական դատարանում տեղի ունեցավ քրեական հեղինակություն Թևոս Սաֆարյանի (Կայարանցի Թևոսիկ) եղբոր՝ Արթուր Սաֆարյանի սպանության գործով 25 տարվա ազատազրկման դատապարտված, հացադուլի մեջ գտնվող Իսրայել Սարգսյանի դատավճռի վերաբերյալ պաշտպանական կողմի ներկայացրած բողոքի քննությունը: 
Իսրայել Սարգսյանը խոսելով իր հացադուլ հայտարարելու մասին նշեց.«Հացադուլիս պատճառը դատախազության անօրինականությունն է. արդար քննություն չի կատարվել, ճիշտ դատավճիռ չի կայացվել»,- հայտարարեց նա։
Դատարանը հորդորեց դադարեցնել հացադուլը՝ հիշեցնելով, որ ներկայումս գործը քննվում է Վերաքննիչում, ինչը նշանակում է՝ առաջին ատյանի դատավճիռն օրինական ուժի մեջ չի մտել, հետեւաբար հացադուլ հայտարարելու հիմքեր չկան։
 
Հիշեցնենք, որ 2014թ. հունվարի 27-ին Երեւանի Արամի նրբանցքի շենքերից մեկի մուտքի մոտ կրակել եւ սպանել էին 41-ամյա Արթուր Սաֆարյանին՝ քրեական հեղինակություն «Թեւոսիկի» եղբորը: Ոստիկանները գործով կալանավորել են Իսրայել Սարգսյանին, որը Գոռ Վարդանյանի գլխավորած «Դուքենդո» ֆեդերացիայի անդամներից է: Նախաքննությամբ պարզվել էր, որ Իսրայել Սարգսյանն իր ընկեր Մովսես Ներսիսյանին պատվիրել է կատարել Արթուր Սաֆարյանի սպանությունը, իսկ կատարելուց հետո Մովսեսին սպանել է, դին տեղափոխել է Քանաքեռավանի դաշտ եւ նետել կոյուղու դիտահորը: Իսրայել Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քր-օրի 104 հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի (սպանություն) եւ 235-րդ հոդվածի 1-ին մասի (ապօրինի զենք-զինամթերք կրելը, պահելը, օգտագործելը) հատկանիշներով:
Իսրայել Սարգսյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր