17:40 - Սերժի կոշիկները հագովդ չեն՝ ոտքերդ սեղմում են, էդ կոշիկներով երկար ճանապարհ չես գնա         17:15 - Կինը մասնատել է հարևանին ու երթուղային տաքսիով մաս-մաս տեղափոխել տարբեր վայրեր      16:42 - Ադրբեջանը չի էլ թաքցնում, թե ինչ գործողությունների է գնալու. իսկ բանակցային հարցի շուրջ մեր պաշտոնական դիրքորոշումը ո՞րն է    

26 մար 2019 15:20

Հայաստանի իշխանությունը երբեք չի օգտագործել Ալիևի թույլ տեղը

Հայաստանի իշխանությունը երբեք չի օգտագործել Ալիևի թույլ տեղըԼրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մարտի 29-ին Վիեննայում սպասվում է Փաշինյանի և Ալիևի հանդիպումը: Փաշինյանը դիմելով Մինսկի խմբի համանախագահներին՝ առաջարկել է հստակեցնել երեք սկզբունքների և վեց կետերի, կամ այլ կերպ ասած՝ Մադրիդյան սկզբունքների նշանակությունը, քանի որ դրանց ներկայիս տեսքը և մեկնաբանությունը Հայաստանի համար ընդունելի չեն: Ալիևը Հայաստանին առաջարկում էր սուբստանտ, առարկայական բանակցություններ վարել, ինչը հիմա առաջարկում է Փաշինյանը, այսինքն՝ լղոզված, տարընթերցումների տեղիք տվող սկզբունքների և կետերի փոխարեն հստակ սահմանել՝ ինչը ինչոց է: Իլհամ Ալիևն ամեն առիթ օգտագործում է Հայաստանին վարկաբեկելու համար, սակայն Հայաստանի իշխանությունը երբեք չի օգտագործել Ալիևի թույլ տեղը՝ նրա ոչ լեգիտիմ նախագահ լինելը: Այսինքն՝ Իլհամ Ալիևը չի ընտրվել ժողովրդավարական, ազատ ընտրություններով ու չի կարող ներկայացնել Ադրբեջանի բնակչության կամքը, նրա հետ կնքված խաղաղության պայմանագիրը հետո կարող է իրավական ուժ չունենալ, անտեսվել Ադրբեջանի հաջորդ իշխանության կողմից»:

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր