18:03 - Եթե հավը ձու չի ածում, աքլորն էլ է մեղավոր         17:19 - Վանեցյանը դրսեւորեց մի որակ, որը խորթ էր Նիկոլ Փաշինյանին, նա ասաց շատ կարեւոր բան      16:47 - «Արցախը հայերինն է». ANCA-ն հրապարակել է ԿՀՎ գաղտնազերծված փաստաթղթերը Լեռնային Ղարաբաղի մասին    

28 մար 2019 13:56

Հիմա ուշադրություն ենք դարձնում Արսեն Թորոսյանի էջում հրապարակված և հեսա-հեսա շնորհանդեսվող ուղղաթիռի պատկերին...

Հիմա ուշադրություն ենք դարձնում Արսեն Թորոսյանի էջում հրապարակված և հեսա-հեսա շնորհանդեսվող ուղղաթիռի պատկերին...Սիրելի՛ հայրենակիցներ,
Շարունակում եմ ՀՀ-ում սանավիացիոն ծառայության կազմակերպման թեման (ուղղաթիռով հիվանդ տեղափոխելը ՀՀ մարզերից Երևան)։
Հիշեցնեմ, որ չնայած ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի գովազդային զեղումներին, Առողջապահության նախարարությունն ինձ վստահեցրել է (գրավոր պատասխանել է հարցումներիս), որ ՀՀ ԱՆ-ն կապ չունի ուղղաթիռների գնման և վարձակալության գործընթացների հետ։ Նախատեսված ուղղաթիռները պատկանում են «Արմենիան Հելիքոփթերս» ընկերությանը (տես կցված փաստաթուղթը)։
Այստեղ դեռ շատ հետաքրքիր բացահայտումներ են սպասվում բոլորիս։
Բայց հիմա անդրադառնում եմ մեկ այլ ուշագրավ փաստի։
Ձեր ուշադրությունն եմ հրավիրում առաջին լուսանկարի վրա, որտեղ պատկերված է «Էրեբունի շտապօգնության» մեքենան։ Մեքենայի վրա նշված է «Էրեբունի» հիվանդանոցի շտապօգնության ծառայության հեռախոսահամարը - 81-19:
Հիմա ուշադրություն ենք դարձնում Արսեն Թորոսյանի էջում հրապարակված և հեսա-հեսա շնորհանդեսվող ուղղաթիռի պատկերին, որի վրա նույնպես հստակ երևում է 81-19 հեռախոսահամարը («Էրեբունի շտապօգնության» հեռախոսահամարն է)։
Այստեղից կարո՞ղ ենք եզրակացնել, որ ԱՆ-ն «գործ է անում» «Էրեբունի» ԲԿ-ի հետ։
Անկեղծ լինելու համար ասեմ, որ ես շատ հարգում ու բարձր եմ գնահատում «Էրեբունի» ԲԿ-ի և՛ ադմինիստատիվ, և՛ բժշկական անձնակազմին։
Բայց նմանատիպ գործելաոճն ինձ համար անընդունելի է։
Ես կարծում եմ, որ այստեղ առկա են կոռուպցիոն ռիսկեր և մեր հաջորդ քայլը պետք է լինի այս հարցի վրա ԱԱԾ-ի ուշադրությունը գրավելը։
Եվ մենք դա կանենք։
Լավ եղեք։
Երևանի նախկին ավագանու Երկիր ծիրանի խմբակցության անդամ Մարինա Խաչատրյան
Հիմա ուշադրություն ենք դարձնում Արսեն Թորոսյանի էջում հրապարակված և հեսա-հեսա շնորհանդեսվող ուղղաթիռի պատկերին...
Հիմա ուշադրություն ենք դարձնում Արսեն Թորոսյանի էջում հրապարակված և հեսա-հեսա շնորհանդեսվող ուղղաթիռի պատկերին...
Հիմա ուշադրություն ենք դարձնում Արսեն Թորոսյանի էջում հրապարակված և հեսա-հեսա շնորհանդեսվող ուղղաթիռի պատկերին...


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր