18:13 - Իրավապահները «ենթադրյալ կասկածանքով» գործարարին իջեցրել են ավտոմեքենայից.Բաց նամակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին         17:20 - Տեսանյութ. Տուժող կողմը շատ մեղք մարդիկ են, խեղճուկրակ,ժողովրդին խաբել են, սա է պրոբլեմը. Ռոբերտ Քոչարյանի պաշտպան      16:56 - Քաղաքական ապտակը ցավոտ է լինելու, խելքի արի, սա քեզ վերջին զգուշացումն է. Իշխան Սաղաթելյանը՝ Արայիկ Հարությունյանին    

30 մար 2019 18:02

Պարզվում է, հեղափոխական թրենդը խաղի իր կանոններն ունի, որտեղ «արվեստը» ընդամենը կույր աղիքի պես մի բան է

Պարզվում է, հեղափոխական թրենդը խաղի իր կանոններն ունի, որտեղ «արվեստը» ընդամենը կույր աղիքի պես մի բան է«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Կոնստանտին Օրբելյանին աշխատանքից ազատելու Նազելի Ղարիբյանի որոշմանը․
«Երեկ, անձրևոտ մի օր, երբ «Ա-վիտամինոզի» բացակայության պատճառով երևի թե ցնցվեցին որոշ պաշտոնյաների նյարդեր՝ վերջին շնչում գտնվող մշակույթի նախարարությունը հրովարտակ հրապարակեց՝ ազատել Կոնստանտին Օրբելյանին Օպերայի թատրոնի տնօրենի պաշտոնից և ազատել Ագնեսա Շահնազարյանին Վանաձորի պետական դրամատիկական թատրոնի տնօրենի պաշտոնից։
Չգիտեմ, երկրորդ ազատումը ե՞ւս գարնանային «Ա-վիտամինոզի» արդյունք էր, թե՞ այստեղ գործ ունենք արդեն շատ ավելի լուրջ հորմոնի՝ «սերատոնինի» բացակայության հետ, որը թույլ չի տալիս տարբեր պաշտոնյաների լինել ներդաշնակ ու խաղաղ, լինել երջանիկ և չկայացնել աբսուրդային որոշումներ։
Այդուհանդերձ, մտադրությունս բնավ Մենդելեևի աղյուսակի և դժբախտության ու երջանկության հորոմենների շուրջ դիսկուրսը չի։
Հիմա ինչո՞վ է մեղավոր Կոնստանտին Օրբելյանը, որ հեղափոխության օրերին նախապատրաստվել է «Գրեմմիի» և մի շարք կարևորագույն մրցանակաբաշխությունների և չի հասցրել ոտքով Գյումրից քայլել Երևան։ Կամ՝ քայլելու ցանկությունը ի սկզբանե չի էլ ունեցել, վստահ լինելով, որ ցանկացած իշխանության համար կարևորը բարձր մշակույթը պիտի լինի ու այն արվեստագետը, ով կարող է ապահովել այդ չափանիշները։ Ինձ քիչ առաջ զանգահարեցին Վանաձորի թատրոնի մի խումբ դերասաններ և նրանք ուղղակի շոկի մեջ էին, որովհետև Ագնեսային հաջողվել էր ստեղծել իրապես որակյալ թատրոն և մեկը մյուսի հետևից հետաքրքիր ներկայացումներ և հյուրախաղեր անել:
Թվում է, թե Հայաստանում մշակույթ «վարող» պաշտոնյաները պիտի ամուր կառչեին այս գործիչներից, որովհետ և նրանց տված ստեղծագործական «պրոդուկտը» բարձրարվեստ է։ Բայց ոչ, պարզվում է, հեղափոխական թրենդը խաղի իր կանոններն ունի, որտեղ «արվեստը» ընդամենը կույր աղիքի պես մի բան է։
Անկեղծ ասած՝ ես, որ չվախեցող և չհուսահատվող տեսակ եմ, սկսում եմ վախենալ։ Վախենալ, որ ռնգեղջյուրացման էս տրամաբանությամբ շարժվելու դեպքում մշակույթի մեր հեղափոխական թրենդիստները նաև մշակույթում են հռչակելու նոր թրենդ՝ թավշյա մշակույթի թրենդը, որտեղ Սոս Սագսյանը, արդեն իմացանք, ժանր է, Մանեն և Մոնեն էլ երևի թե հակահեղափոխականներ, որովհետև, ինչպես ասվեց ԱԺ ամբիոնից, իրենք իրավունք չունեն համեմատվելու Մարտիրոս Սարսյանի գույների հետ։ Եվ ինչպես օրերս ինձ հետ անկեղծ զրույցում «կիսվեց» Գյումրիից Երևան «ակուրատնի» քայլածներից մեկը՝ «չե՞ք կարծում, որ թավշյա հեղափոխությունը իր նոր տեսակի մշակույթը պետք է ունենա»

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր