21:09 - Իմ դեմ իրականացվողը շինծու է. Դավիթ Սանասարյան         19:29 - Դավիթ Սանասարյանին մեղադրանք է առաջադրվել. ԱԱԾ      18:32 - Երեք անչափահասներն էլ հղիացել են 16 տարին լրանալուց հետո. Նելլի Դուրյան    

01 ապր 2019 11:55

Կինը տառապում է ամենատարածված ժառանգական հիվանդությամբ.ոտքերը 40 կիլոգրամ են կշռում (ֆոտո)

Կինը տառապում է ամենատարածված ժառանգական հիվանդությամբ.ոտքերը 40 կիլոգրամ են կշռում (ֆոտո)Սան Պաուլուի 28-ամյա բնակչուհի Կարինա Ռոդինին երազում է ազատվել ոտքերի ահավոր ուռուցքներից, որոնք 40 կիլոգրամ են կշռում։
Երիտասարդ կինը տառապում է 1-ին տեսակի նեյրոֆիբրոմատոզով՝ ամենատարածված ժառանգական հիվանդություններից մեկով։ Հիվանդության ծագման հաճախակիությունը տղամարդկանց եւ կանանց մեջ նույնն է, նկատվում է մոտավորապես յուրաքանչյուր 3500-րդ նորածնի մոտ։ Կարինայի նեյրոֆիբրոմատոզի մասին հայտնի է դարձել, երբ նա երկու տարեկան էր։ Տարիների հետ ուռուցքները մեծացել են, ինչի հետեւանքով կինը զրկվել է աշխատելու հնարավորությունից։
«Ես վախենում եմ, որ ուռուցքները երբեք չեն դադարի աճել»,- ասում է Կարինան։ Նա արդեն 7 վիրահատության է ենթարկվել, բայց ամեն անգամ նորագոյացությունների չափերը միայն մեծացել են։ Բացի այդ, մեկ վիրահատության ընթացքում կարելի է հեռացնել ոչ ավելի, քան մեկ կիլոգրամ ուռուցք ուժեղ արնահոսության վտանգի պատճառով։
Վերջին անգամ  վիրահատություն արվել է անցած տարվա հոկտեմբերին, բայց, Կարինայի խոստովանությամբ, վիրաբուժական միջամտությունից հետո նրա ուռուցքները գրեթե կրկնակի մեծացել են։ Կինը դժգոհում է, որ իր համար դժվար է պառկել ուժեղ սկոլիոզի պատճառով, իսկ հսկայական ոտքերի պատճառով դժվարությամբ է իր համար հարմար հագուստ գտնում։
«Իմ արտաքին տեսքը զրկում է ինձ աշխատանքի տեղավորվելու հնարավորությունից»,- պատմում է Կարինան։ Հույսը Հնդկաստանում գերժամանակակից բուժումն է, բայց դրա համար մեծ ծախսեր են հարկավոր։ Անհրաժեշտ գումարը հավաքելու հույսով կինը գրանցվել է GoFundMe բարեխնամ հարթակում։
Նման հիվանդությամբ տառապող մարդկանց Կարինան կոչ է անում չպարփակվել։ «Չպետք է թաքնվել տանը եւ ընկճախտի մեջ ընկնել հիվանդության պատճառով։ Միշտ խնդրի լուծման հնարավորություն կա»,- նշում է նա։ 
Կինը տառապում է ամենատարածված ժառանգական հիվանդությամբ.ոտքերը 40 կիլոգրամ են կշռում (ֆոտո)
Կինը տառապում է ամենատարածված ժառանգական հիվանդությամբ.ոտքերը 40 կիլոգրամ են կշռում (ֆոտո)
Կինը տառապում է ամենատարածված ժառանգական հիվանդությամբ.ոտքերը 40 կիլոգրամ են կշռում (ֆոտո)

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր