18:00 - Լուկաշենկոն Ուկրաինան անվանել է «Եվրոպայի ընդհանուր դժբախտությունը»         17:21 - «Փորձել են վնասել երեխաների՞ն».ով է Էջմիածնում թափառող շների սպանդ իրականացրել      16:57 - Ոստիկանությունը՝ Իջևանի դեպքերի մասին. Գիշերային ժամերին ձերբակալում    

01 ապր 2019 17:30

Տեսանյութ. Ապրիլյան պատերազմում վիրավորված տղաներն ունեն առողջական, ֆինանսական ու այլ խնդիրներ

Տեսանյութ.  Ապրիլյան պատերազմում վիրավորված տղաներն ունեն  առողջական,  ֆինանսական ու այլ խնդիրներ«Ապրիլյան մարտական գործողությունների մասնակիցների միություն» ՀԿ վարչության անդամ Վահե Աթանյանը ապրիլյան պատերազմի մասնակիցներին հորդորում է միավորվել, որպեսզի կարողանան ակտիվ կապի մեջ լինել պատերազմի ժամանակ զոհված տղաների ընտանիքների հետ, որոնք շատ խնդիրներ ունեն, ու փորձեն կարգավորել դրանք։ Նա լրագրողների հետ հանդիպմանը նաև նշեց, որ ապրիլյան պատերազմի ժամանակ տարբեր աստիճանի վիրավորում ստացած տղաներ կան, որոնք այսօր խնդիրներ ունեն։
«Տղաներն ունեն ինչպես առողջական, այնպես էլ ֆինանսական ու այլ խնդիրներ, և մեր ՀԿ-ի գլխավոր ֆունկցիաներից մեկն է զբաղվել նաև այդ տղաների օգնության հարցերով»,- ասաց նա։
ՀԿ անդամ Յուրիդա Գաբրիելյան էլ, ով մասնակցել է Թալիշում ռազմական գործողություններին,հավելեց, որ իրենց առջև հստակ դրված նպատակ ունեն՝ կապ պահպանել ապրիլյան պատերազմի ժամանակ մարտական գործողություններին մասնակցած բոլոր տղաների հետ։
Ինչ վերաբերում է իրենց՝պատերազմից մնացած հիշողություններին, Գաբրիելյանը նշեց․ «Հիշելու կարիք չկա, քանի որ բան է, որ չի մոռացվում ու չի մոռացվելու անկախ նրանից, թե քանի տարի կանցնի»։


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր