14:46 - Երևանի մետրոպոլիտենն աշխատելու է արտակարգ ռեժիմով         14:25 - Այս ճանապարհով առաջ գնացող իշխանությունը կհայտնվի առավել դժբախտ իրավիճակում, քան նախորդները      14:04 - Հայաստանը պատրաստ չէ դիմակայել երկրաշարժին. մասնագետները մտահոգ են    

06 օգոս 2016 10:45

Գիշերը` ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծում

Օգոստոսի 5-ի լույս 6-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 25 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 330 կրակոց: Այս մասին հայտնում են ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից։

Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և շարունակել վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը:

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր