18:03 - Եթե հավը ձու չի ածում, աքլորն էլ է մեղավոր         17:19 - Վանեցյանը դրսեւորեց մի որակ, որը խորթ էր Նիկոլ Փաշինյանին, նա ասաց շատ կարեւոր բան      16:47 - «Արցախը հայերինն է». ANCA-ն հրապարակել է ԿՀՎ գաղտնազերծված փաստաթղթերը Լեռնային Ղարաբաղի մասին    

03 ապր 2019 13:25

Բաքվի արձագանքն ավելի ռազմատենչ է.Անթույլատրելի է հայ ժողովրդին վախեցնել հնարավոր պատերազմով

Բաքվի արձագանքն ավելի ռազմատենչ է.Անթույլատրելի է հայ ժողովրդին վախեցնել հնարավոր պատերազմովԱնթույլատրելի է Հայաստանի, Արցախի, հայկական բանակի հետ խոսել ուժի դիրքերից: Այս մասին Ամերիկայի ձայնի հետ զրույցում հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը՝ անդրադառնալով ԱՄՆ-ում արած իր հայտարարություններին, որ նոր պատերազմի դեպքում Ադրբեջանը նոր  տարածքներ է կորցնելու:

Տոնոյանի խոսքերով, անթույլատրելի է հայ ժողովրդին վախեցնել հնարավոր պատերազմով. «Ես ինչ ասել եմ, ասել եմ որպես Պաշտպանության նախարար: Նորից կրկնում եմ՝ Հայաստանի, հայ ժողովրդի հետ ուժի դիրքերից խոսելն անթույլատրելի է: Հասարակությունն էլ դա պետք է ընդունի»:
ՀՀ Պաշտպանության նախարարը չի կարող ասել, թե ինչու ադրբեջանական կողմից հայտարարությունը սվիներով ընդունեցին: Նրա կարծիքով, Բաքվի արձագանքն ավելի ռազմատենչ է:
Հայաստանում Ռուսաստանի զորքերի առկայությունը չի խանգարում ԱՄՆ-ի հետ ռազմական գործընկերություն զարգացնել
Ես մի քանի անգամ անդրադարձել եմ այդ առաջարկությանը, մտքին: Զենքի առևտրի շուկան բաց է բոլորի համար: Զինամթերքն ու սպառազինությունը ձեռք բերելու որոշումները կայացվում են համապատասխան գնին, որակին և մատակարարումների մասով սահմանափակումներին: Այս մասին Ամերիկայի ձայնի հետ զրույցում հայտարարել է ՀՀ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը՝ խոսելով ԱՄՆ նախագահի խորհրդական Ջոն Բոլթոնի հայտարարության մասին, ով Հայաստանին առաջարկել էր ամերիկյան զենք գնել:
«Ես երբևիցե չեմ լսել, որ ԱՄՆ-ի կողմից ռազմական նշանակության արտադրանքի մատակարարում լինի ուղիղ Հայաստանին կամ Ադրբեջանին: Չի եղել այդպիսի օրինակ: Եղել է օրինակ երկակի նշանակության ապրանքների մատակարարման: Ինչ վերաբերում է Բոլթոնի հայտարարությանը, ապա դրանից հետո ոչ մի բան առաջ չի գնացել»,-ասել է Տոնոյանը:
Հարցին՝ արդյո՞ք Հայաստանում ռուսական զորքերի գտնվելը չի խանգարում ռազմական ոլորտում համագործակցություն զարգացնել ԱՄՆ-ի հետ, Տոնոյանը բացասական պատասխան է տվել. «Ոչ մի ձևաչափով չի խանգարում, քանի որ ռազմական ոլորտում ցանկացած համագործակցություն ՀՀ-ն իրականացնում է ազգային շահերի հիման վրա»:




Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր