12:59 - Քոչարյանն օգտվում է պաշտոնաթող նախագահի համար ՀՀ Սահմանադրությամբ նախատեսվա գործառութային անձեռնամխելության երաշխիքից.Դատարան         12:50 - Սպանություն՝ սաֆարովյան ձևով.փորձել է քնած մարդու վիզը կտրել, դանակը կոխել է դոշի մեջ, այն ծռվել է.«Արթիկ» ՔԿՀ–ում կատարվածի մասին      12:49 - Ռասիստական նոր դրսևորում՝Ադրբեջանի կողմից. սա ևս անհանգստացնող է    

03 ապր 2019 14:07

Տեսանյութ.Կորցնելու ենք ամեն ինչ.Նստած քննարկում են, որ Լաչինի միջանցքով պետք է «по пластунски» գնաք գաք․ Բաբայնը մեղադրում է Փաշինյանին

Տեսանյութ.Կորցնելու ենք ամեն ինչ.Նստած քննարկում են, որ Լաչինի միջանցքով պետք է «по пластунски» գնաք գաք․  Բաբայնը մեղադրում է Փաշինյանին
Արխացում դեռ մեկ տարի կա նախագահական ընտրություններին, բայց նախընտրական իրավիճակը բավական թեժ է։ Իրեն նախագահի թեկնածու հայտարարած Սամվել Բաբայանը պարբերաբար հանդիպում է արցախցիների հետ և խոսում խնդիրների մասին, որոնք ըստ Բաբայանի` միայն ինքը կարող է լուծել․«Ինձ մտահոգում է մեր ժողովրդի անվտանգությունը: Ես եկել եմ հենց դրա ապահովման և երկրի ապագայի համար: Մեկ հազարամյակ հայ ժողովուրդը մի մետր հող չի գրավել: Իմ ղեկավարության ժամանակ դա կատարվել է: Թե ինչքանով եմ լավը կամ վատը, դա հետագայում կդատեն: Ես պետք է նախագահ դառնամ միայն մի պարզ պատճառով` ես տեսնում եմ, որ կորցնելու ենք ամեն ինչ, այս կերպ շարունակել անհնարին է»,-Ասկերանի շրջանի բնակիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Սամվել Բաբայանը։
ՊԲ նախկին հրամանատարը հանդիպման ժամանակ ակնարկել է, որ վարչապետ Փաշինյանը քննարկում է Արցախի հարակից տարածքների հանձնում և կգա ժամանակ, երբ արցախցիները միայն Լաչինի միջանցքով կարող են կապ ունենալ Հայաստանի հետ․«Բոլորդ էլ ներքուստ հասկանում եք դա, բայց ինչ-ինչ պատճառներով լռում եք: Այդպես չի լինի, դուք եք նորից առաջին գիծ գնալու, ձեր երեխաներն են գնալու: Ձեզ պարզ բացատրում եմ` նստած քննարկում են, որ Լաչինի միջանցքով պետք է «по пластунски» գնաք գաք, չի ասում հարգելի վարչապետ դա անհնարին է անել: Հետո խոսում են արդարությունից, պետության պաշտպանությունից»,-ասել է Սամվել Բաբայանը։


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր