17:32 - Ցանկացած մեկը, ով կսպանի Թրամփին, կստանա 3 մլն դոլար՝ կանխիկ գումարով         16:33 - Աշոտյանի պատասխանը Գևորգ Գորգիսյանին՝ պարոն Աշոտյան, պարիկով եկել ես, որ ի՞նչ անեսին      16:10 - Թույլ չտվեցին Մանվել Գրիգորյանին տեղափոխել Ֆրանսիա՝ բուժման համար    

04 ապր 2019 13:10

Տեսանյութ. Հիմա՝ այս տարվա ամենասկանդալային թեման. Նիկոլ Փաշինյան

Տեսանյութ. Հիմա՝ այս տարվա ամենասկանդալային թեման. Նիկոլ ՓաշինյանՀիմա քննարկում ենք այս տարվա ամենասկանդալային թեման: Այս մասին կառավարության նիստի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Խոսքը վերաբերում է ՊԵԿ-ի պարգևատրումներին:
Վարչապետը նշեց, որ  այս տարվա առաջին եռամսյակում ՊԵԿ-ը 11,4 միլիարդ դրամով գերակատարել է հարկային եկամուտների պլանը. «Ես ուզում եմ ասել, որ դա տարվա համար նախատեսված մեր պահուստային ֆոնդը երկու միլիարդով գերազանցող գումար է: Անցած տարի մեր պահուստային ֆոնդը 9,4 միլիարդ դրամ էր: ՊԵԿ-ն արդեն պարտավորվել է այս տարվա պետական բյուջեի եկամուտներն առնվազն 40 միլիարդ դրամով գերակատարել, ինչը մեզ թույլ է տալու այս տարվա հուլիսի 1-ից բարձրացնել զինծառայողների աշխատավարձը, իսկ սեպտեմբերից՝ ուսուցիչների»:
Փաշինյանը նշեց, որ 2018 թվականը շատ բարդ տարի է եղել հարկային հավաքագրումների առումով, ինչն իր մեջ ունեցել է քաղաքական կոմպոնենտ, սակայն այս տարի ամեն ինչ ընկել է իր տեղը:
Փաշինյանի խոսքերով, այն ՀՀ-ում, որը մենք ուզում ենք ունենալ, պետական ծառայության վարկանիշը պետք է բարձր լինի, պետական ծառայությունը պետք է առավել գրավիչ լինի բարձր որակավորում ունեցող մասնագետների համար: Հարցը չի վերաբերում առանձին պաշտոնյայի բարեկեցությանը, այլ վերաբերում է հանրությանը որակյալ ծառայություններ մատուցելուն:


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր